Ոչ դրամային նպաստ

Չնախատեսված որոշակի հանգամանքների դեպքում ոչ դրամային նպաստների և ծառայությունների տեսքով պաշտպանություն:

Ոչ ներդրումային կենսաթոշակային ծրագիր

Ծրագիր, որի մասնակիցները կենսաթոշակ ստանալու համար պարտավոր չեն ներդրումային վճարներ կատարել: 
Հարակից հասկացություններ` Ներդրումային կենսաթոշակային համակարգ:

Ոչ պետական կենսաթո­շակային ապահովության պայմանագիր (կենսաթոշա­կային պայմանագիր)

Կենսաթոշակային հիմնադրամի և կենսաթոշակային ծրագրի մասնակցի միջև պայմանագիր, ըստ որի կենսաթոշակային ծրագրի մասնակիցը պարտավորվում է կենսաթոշակային hիմնադրամին կենսաթոշակային վճարներ կատարել, իսկ կենսաթոշակային հիմնադրամը պարտավորվում է ծրագրի մասնակցին վճարել ոչ պետական կենսաթոշակ:

Ոչ պետական կենսաթոշակ

Կենսաթոշակային պայմանագրի համաձայն` մասնակցին կանոնավոր վճարվող դրամական միջոցներ:

Ոչ պետական կենսաթոշակի նշանակման պահ

Կենսաթոշակային հիմնադրամի կողմից կենսաթոշակային ծրագրի մասնակցին ոչ պետական կենսաթոշակ նշանակելու մասին պաշտոնական փաստաթղթի լրացման ամսաթիվը, որը սահմանում է կենսաթոշակի վճարման չափը, հաջորդականությունն ու տևողությունը, գործընթացի սկիզբը և մասնակցի տվյալները:

Ոչ պետական կենսաթոշակի վճարման եղանակ

Կենսաթոշակային պայմանագրով սահմանված ոչ պետական կենսաթոշակի վճարման կոնկրետ տարբերակ (օրինակ` բանկային կամ փոստային փոխանցմամբ, կանխիկ կամ կենսաթոշակային հիմնադրամի դրամարկղից):

Ոչ պետական կենսաթոշակի վճարման պայմաններ

Կենսաթոշակային պայմանագրի պայմանների ամբողջություն, որոնց առկայությունը կենսաթոշակային հիմնադրամին թույլ է տալիս նախաձեռնելու մասնակցի ոչ պետական կենսաթոշակի նշանակման և վճարման գործընթացը:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան