Վաղ կենսաթոշակի անցնելը

Կենսաթոշակային ծրագրի մասնակցի կենսաթոշակային տարիքից վաղ կենսաթոշակի անցնելը և անմիջապես կենսաթոշակ ստանալը:

Վերաապահովագրում

Ապահովագրական ընկերության կողմից կոնկրետ դեպքի ապահովագրումը (օրինակ` պոլիսի մասնակցի մահը) և միևնույն դեպքը մեկ այլ ապահովագրական ընկերությունում կրկնակի ապահովագրումը: Նպատակը առաջին ապահովագրական ընկերության ռիսկի նվազեցումն է:

Վերականգնողական նպաստ

Գործատուի կամ ծրագրի հովանավորի կողմից, աշխատողներին կամ ծրագրի մասնակցին փոխհատուցման, ծառայությունների կամ հարմարությունների տեսքով տրամադրվող օժանդակության տեսակ` օգնելու վերջիններիս պատահարներից կամ հիվանդությունից վերականգնվելու համար` սովորաբար նպատակ ունենալով նրանց օգնել աշխատանքի վերադառնալու:

Վերահսկող խորհուրդ

Կենսաթոշակային հիմնադրամի կառավարման վերահսկողության և մոնիտորինգի համար պատասխանատու մարմին:

Վերապահված նպաստներ

Դատարանի կողմից ամուսինների բաժանվելուց հետո կենսաթոշակային ծրագրի մասնակցի կնոջ կամ ամուսնու համար առանձնացված կենսաթոշակային նպաստներ:

Վերջնական աշխատավարձի սխեմա

Սահմանված նպաստների (DB) ծրագրի մի տեսակ, որի ներքո կենսաթոշակային նպաստը սովորաբար հիմնված է լինում կամ համեմատվում է նախքան թոշակի անցնելը վերջին մի քանի տարիների ընթացքում ստացված եկամուտների վրա: 
Հարակից հասկացություններ` Սահամանված նպաստների (DB) կենսաթոշակային ծրագիր, Վերջնական միջին եկամուտ:

Վերջնական միջին եկամուտ

Կենսաթոշակային հիմնադրամի մասնակցի եկամուտ, որն օգտագործվում է հաշվարկելու համար սահմանված նպաստների (DB) ծրագրի ներքո ստանալիք կենսաթոշակային նպաստը, ինչը սովորաբար կազմում է նախքան թոշակի անցնելը վերջին մի քանի տարիների ընթացքում ստացված եկամուտների հանրագումարը:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան