Տարեկան զեկույց

Ամեն տարի կենսաթոշակային հիմնադրամի (ընկերության) կողմից պատրաստված հաշվետվություն, որը տեղեկացնում է իր գործունեության մասին, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարությանը որոշումներ կայացնելու համար:

Տեսական կենսաթոշակ

Տերմինը կապված է այն անձանց կենսաթոշակի հաշվարկման հետ, որոնք աշխատել են երկու և ավելի երկրներում: Տեսական կենսաթոշակը հաշվարկելիս զբաղվածության բոլոր ապահովագրված ժամանակահատվածները համարվում են իր երկրում ապահովագրված զբաղվածություն կամ հավասարեցվում դրան:

Տրաստ

Իրավական սխեմա, ըստ որի համապատասխան անձինք (հոգաբարձուներ) իրավունք ունեն տնօրինելու այլոց (շահառուներ) սեփականությունը` ի դեմս վերջինների:

TEE համակարգ

Կենսաթոշակային ծրագրերի հարկման մեխանիզմ, որի դեպքում ներդրումները հարկվում են: Կենսաթոշակային հիմնադրամի ներդրումներից ստացված եկամուտը և ներդրված կապիտալի վրա հաշվարկված եկամուտներն ու նպաստները հարկերից ազատված են: Հարակից հասկացություններ` EET համակարգ, ETE համակարգ:

TPA (Երրորդ կողմ հանդիսացող կառավարիչ)

Ծրագրի հովանավորից բացի մեկ այլ անձ, որը պատասխանատու է կենսաթոշակային ծրագրի կառավարման համար:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան