Շահառու

Անհատ, որն իրավասու է ստանալու կենսաթոշակային նպաստ: Շահառուներ կարող են հանդիսանալ նաև այրիները, մահացած ծնողների երեխաները:

Շուկայական արժեք

Գին, որով ակտիվներն անցնում են մեկից մյուսին` վաճառվելով բաց շուկայում: Հարակից հասկացություններ` Արդար արժեք/գին:

Շվեյցարական ինդեքսավորում

Մեթոդ, որով կենսաթոշակային նպաստները ճշգրտվում են`հաշվի առնելով միջին աշխատավարձի, ինչպես նաև գների ընդհանուր մակարդակի փոփոխությունները, համապատասխանաբար 50% կշիռներով: 
Նմանատիպ հասկացություններ` Խառը ինդեքսավորում:  

Շտապ կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային ծրագրի այլընտրանքային տարբերակ, որի կիրառմամբ կենսաթոշակների վճարման ժամկետը սահմանափակվում է կենսաթոշակային պայմանագրով նախատեսված տարիներով:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան