Սահմանված ներդրումների (վճարումների ձևի` ծրագրի մասնակցի աշխատավարձերի մասին պատմություն (DC) կենսաթոշակային ծրագրեր

Կենսաթոշակային ծրագրեր, որոնց ներքո ծրագրի հովանավորը, որը կարող է լինել նաև ծրագրի մասնակիցը, կատարում է սահմանված ներդրումներ և որի հետագա կենսաթոշակի չափը կախված է վերջինիս կողմից կատարված ներդրումների, ինչպես նաև այդ ներդրումների տեղաբաշխումից ստացված եկամտաբերության չափից:

Սահմանված նպաստների (DB) կենսաթոշակային ծրագիր

Սովորաբար գործատուի կողմից ֆինանսավորվող կենսաթոշակային ծրագիր, որտեղ ապագա կենսաթոշակները հաշվարկվում են ըստ բանաձևի ու ստաժի չափը հաշվի առնելով:

Սոցիալական hետևանք

Սոցիալական կյանքի վրա ազդող, հատկապես վնասակար բնույթի իրադարաձություններ:

Սոցիալական ապահո­վագրություն

Պարտադիր ապահովագրական ծրագիր` նախատեսված ծրագրի մասնակիցների հիվանդության, ծերության, գործազրկության և այլնի դեպքում:

Սոցիալական ապահո­վության միջազգային ասոցիացիա (ՍԱՄԱ)

Միջազգային կազմակերպություն, որը միավորում է տարբեր երկրների սոցիալական ապահովություն իրականացնող կազմակերպությունները: Կազմակերպությունը ստեղծվել է 1927թ., ՀՀ սոցիալական ապահովագորության պետական հիմնադրամը անդամակցում է ՍԱՄԱ-ին 1996 թվականից:

Սոցիալական ապահովություն

Օրենսդրությամբ նախատեսված ծրագիր կամ այլ պարտադիր համակարգ, որը աշխատանքային պատահարների, մասնագիտական հիվանդությունների, գործազրկության, մայրության, հիվանդության, հաշմանդամության, ծերության, կենսաթոշակի անցնելու, ժառանգության իրավունքի կամ մահվան դեպքում ապահովում է կանխիկ կամ ոչ կանխիկ պաշտպանություն, և ի թիվս այլոց, ներառում է նպաստներ երեխաների և ընտանիքի մյուս անդամների համար, ինչպիսիք են աղքատության ընտանեկան, հաշմանդամության, առողջապահության, երկարատև խնամքի նպաստները և այլն: Այն ներառում է սոցիալական ապահովագրությունը, սոցիալական աջակցությունը, փոխադարձ նպաստների ծրագրերը և այլ համակարգեր, որոնք ազգային օրենսդրության կամ պրակտիկայի համաձայն, կազմում են տվյալ երկրի սոցիալական ապահովության համակարգի մի մասը:

Սոցիալական կենսաթոշակ

Պետական կենսաթոշակային ապահովության մի ձև, որը նշանակվում է աշխատանքային կամ այլ տեսակի կենսաթոշակ ստանալու իրավունքի բացակայության դեպքում:

Սոցիալական մեկուսացում

Գործընթաց, որի ընթացքում որոշակի մարդիկ կամ մարդկանց խմբեր մեկուսանալով` ընկնում են աղքատության մեջ կամ իրենք իրենց մեկուսացնում են ժամանակակից հասարակության հիմնական ուղղություններից, գործընթացներից:

Սոցիալական վճարներ

Պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ: 

Սոցիալական ցուցանիշ Social indicator Հիմնական փոփոխականներ` սովորաբար ազգային մակարդակում, որ ընտրվում են` չափելու սոցիալական փոփոխություններն ընդհանուր առմամբ կամ որևէ մասնավոր ոլորտում, ինչպիսիք են օրինակ` առողջապահությունը, հանրային անվտանգությունը, կրթությունը, բնակչությունը, շրջակա միջավայրը և այլն:

Սուբսիդիա

Կառավարության կողմից անձին կամ անձանց խմբին տրամադրվող դրամական օժանդակություն կամ նրանց նկատմամբ հարկման բեռի թեթևացում: Այն ուղղված է որևէ հանրային խնդրի լուծման ճանապարհին արգելքների վերացմանը կամ դրանց մեղմելուն:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան