Պահառու

 Հաստատություն, որը պատասխանատու է կենսաթոշակային հիմնադրամի ակտիվներն ապահով պահելու համար:

Պայմանական տարեվճար

Մեկ ուրիշի մահվան դեպքում շահառուին վճարվող անուիտետ:

Պարբերաբար վճարումների փոխարկումը միանվագ վճարումով

Ողջ կենսաթոշակի կամ նրա մի մասից հրաժարումը` այն միանվագ ստանալու նպատակով: 
Հարակից հասկացություններ՝ կանխիկացման տարբերակ:

Պարտադիր կենսաթոշակային ապահովա­գրության պայմանագիր

Կենսաթոշակային հիմնադրամի և ապահովագրված անձի միջև համաձայնագիր հօգուտ ապահովագրված անձի կամ նրա իրավահաջորդի, որի համաձայն Հիմնադրամը, կենսաթոշակային հիմքերի առկայության դեպքում, ապահովագրված անձի համար պարտավոր է նշանակել և վճարել աշխատանքային կենսաթոշակի կուտակային մասը կամ վճարել այն նրա իրավահաջորդին:

Պարտադիր կենսաթոշակային ապահովա­գրության վճարներ

Անհատական պարտադիր վճարներ, որոնց նպատակը քաղաքացու‘ օրենքով սահմանված չափով պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունն է:

Պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն

Պետության կողմից ստեղծված իրավական, տնտեսական և կազմակերպչական միջոցառումների համակարգ` քաղաքացիների վաստակների փոխհատուցման նպատակով (վճարներ, ապահովագրված անձի օգտին պարգևավճարներ), որ նրանք ստացել են մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրությամբ սահմանված կենսաթոշակային տարիքը:

Պարտադիր կենսաթոշակային ներդրում

Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգին կատարված ապահովագրավճարներ: Ներդրման չափը, որը կենսաթոշակային ծրագրի մասնակիցը (կամ մասնակցի անունից` հաստատությունը) պարտավոր է վճարել, սահմանվում է ըստ պարտադիր կենսաթոշակային համակարգի կանոնների: 
Հարակից հասկացություններ` Կամավոր ներդրում:

Պետական կենսաթոշակային ծրագրեր

Կառավարության կողմից կառավարվող սոցիալական ապահովության և ապահովագրության ծրագրեր: Պետական կենսաթոշակային ծրագրերը սովորաբար ֆինանսավորվում են բաշխողական/PAYG սխեմայով: Հարակից հասկացություններ` Մասնավոր կենսաթոշակային ծրագիր, Կենսաթոշակային ծրագիր:

Պետական կենսաթոշակային հիմնադրամ

Պետության կողմից կառավարվող կենսաթոշակային հիմնադրամ: Հարակից հասկացություններ` Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամ, Կենսաթոշակային հիմնադրամ:

Պետական նպաստ

Պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան