Ներդրող

Պետություն, ֆիզիկական անձ (քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), իրավաբանական անձ (տեղական կամ միջազգային կազմակերպություն) և այլն, որը ներդրում է կատարում (գույքի ցանկացած տեսակ, ֆինանսական միջոցներ, մտավոր արժեքներ և այլն)` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

Ներդրում

Գույքի ցանկացած տեսակ, ֆինանսական միջոցներ, մտավոր արժեքներ և այլն, որը ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

Ներդրումային (մուծումների) դադար

Ժամանակահատված, երբ կենսաթոշակային համակարգ կատարվող վճարումները (ներդրումները) ժամանակավորապես դադարեցվում են:

Ներդրումային բաժնեմաս

Անվանական արժեթուղթ, որը հավաստիացնում է այն տնօրինողի իրավունքը` պահանջել կառավարող կազմակերպությունից իրեն պատկանող ներդրումային բաժնեմասը:

Ներդրումային եկամուտ

Եկամուտ, որը ստացվել է ձեռնարկատիրական կամ այլ գործունեությունում ներդրված գույքի ցանկացած տեսակից, ֆինանսական միջոցներից, մտավոր արժեքներից և այլն:

Ներդրումային կենսաթոշակային համակարգ

Համակարգ, որտեղ գործատուները, վարձու աշխատողները, ինքնազբաղվածները, ֆիզիկական անձինք իրենց կողմից կատարված սոցիալական վճարները ներդրում են ձեռնարկատիրական կամ այլ գործունեությունում:

Ներդրումային հայտարարագիր

Կանոնների և սկզբունքների ամբողջություն, որոնցով կենսաթոշակային հիմնադրամն առաջնորդվում է ներդրումային միջոցների տեղաբաշխման ժամանակ` ներառյալ ներդրումային պորտֆելի կառուցվածքը:

Ներդրումային պորտֆել

Ներդրումային նախագծերի (պլանների) հավաքածու, որոնք տարբերվում են ըստ ռիսկայնության և եկամտաբերության աստիճանների:

Ներդրումային ռազմավարություն

Ներդրումային քաղաքականությունն իրականացնելու համար ներդրումային ընկերության կառավարող մարմնի կողմից հաստատված ծրագիր:

Ներդրումային սահմանափակումներ

Որոշակի ակտիվներում կամ դրանց խմբերում առավելագույն ներդրումների նկատմամբ սահմանափակումներ:

Ներդրումային քաղաքականություն

Ներդրումային ընկերության կառավարող մարմնի կողմից հիմնված ներդրումային սկզբունքներ և ընթացակարգեր:

Ներդրումների դրույքաչափ

Գումար (սովորաբար արտահայտվում է որպես ներդրումային բազային աշխատավարձի մաս), որը պետք է վճարվի կենսաթոշակային հիմնադրամին:

Ներդրումներից ստացված եկամուտներ

Արժեթղթերի և/կամ բանկային ավանդների միջոցով ստացված բաժնեմասային և/կամ տոկոսային եկամուտներ, կենսաթոշակային կուտակված միջոցների ներդրումից ստացված այլ եկամուտներ, ակտիվների իրացումից ստացված կամ վերագնահատման հիման վրա ստացված ներդրումային պորտֆելի արժեքի շուկայական արժեքի փոփոխությունն արտացոլող ֆինանսական արդյունք:

Ներկա արժեք

1.Ներկա արժեքը ցույց է տալիս, թե ապագա վճարումները կամ եկամուտները որքան արժեն այսօր: 
2.Ապագա արժեքի զեղչման տոկոսով բերված արժեքն այսօր:

Նորմալ կենսաթոշակային տարիք

Տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված տարիքի հասնելու և անհրաժեշտ ապահովագրական ստաժի առկայության դեպքում սահմանվող կենսաթոշակային տարիք:

Նպաստ

Պետության կողմից քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնություն, որը տրվում է վերջիններիս մոտ որոշակի պայմանների, իրավիճակների առաջացման դեպքում: Նպաստը կարող է կրել միանվագ կամ պարբերական բնույթ` կախված առաջացած իրավիճակից և անհրաժեշտությունից:

Նպաստի հայտարարագիր

Հայտարարագիր կենսաթոշակային նպաստների վերաբերյալ, որոնք ծրագրի մասնակիցը վաստակել է:

Նպաստի ճշգրտում

Նպաստի պարբերական ճշգրտումն է` աշխատավարձի կամ գների փոփոխություններին համապատասխան, նրա արժեքի պահպանման համար:

Նպաստների համընդհանուր ծրագիր

Սոցիալական ապահովագրության համակարգ, որը կիրառվում է երկրի բոլոր քաղաքացիների նկատմամբ:

Նպաստների համընկնում

Վերաբերում է այն իրավիճակին, երբ մեկ կամ մի քանի ապահովագրական ծրագրերով վճարվում են նպաստներ, որոնք կապված են ապահովագրական անձի միևնույն կամ նման դեպքին:
1 2 >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան