Մահացության վիճակագրական աղյուսակ

Ըստ տարիքային բաժանման, մահացության մակարդակը ցույց տվող գծապատկեր:

Մահվան նպաստ

Կենսաթոշակային ծրագրի մասնակցի մահվան դեպքում տրվող միանվագ վճար:

Մայրության նպաստ

Հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք):

Մասնագիտական առողջություն

Վերաբերում է աշխատողների ֆիզիկական և մտավոր առողջությանը և ներառում է հիվանդությունների և վնասվածքների պատճառ հանդիսացող աշխատանքների տեսակները, աշխատանքի պայմաններն ու աշխատանքային միջավայրի գործոնները:

Մասնագիտական կենսաթոշակ

Մասնագիտական կենսաթոշակային համակարգի ստեղծման պայմանագրի համաձայն, կենսաթոշակային հիմնադրամի կողմից ապահովագրվող անձի համար հաշվարկվող և նրան վճարվող ամսական դրամավճար:

Մասնագիտական հիվանդություն

Աշխատողների առողջության վրա ազդող աշխատանքային գործունեության վնասակար ազդեցությունների արդյունքը:

Մասնագիտացված պահառու

Իրավաբանական անձ, որն արժեթղթերի պահպանման (կամ հաշվառման) և արժեթղթերի իրավունքների փոխանցման ծառայություն է մատուցում, որոնց մեջ տեղաբաշխված են կենսաթոշակային պահուստների և կենսաթոշակայինկուտակումների միջոցները:

Մասնակի կենսաթոշակ

Մասնակի կենսաթոշակ նշանակվում է դրա իրավունքը տվող արտադրություններում, աշխատանքներում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատելու ընթացքում ձեռք բերած ապահովագրական ստաժին համամասնորեն:

Մասնակից

Ֆիզիկական անձ, որի օգտին, հիմնադրամի և ներդրողի միջև կնքված կենսաթոշակային պայմանագրի համաձայն, պետք է կատարվեն կամ կատարվում են վճարներ: Մասնակիցը կարող է հանդես գալ նաև որպես իր օգտին ներդրող: 

Հարակից հասկացություններ` Ակտիվ մասնակից: 

Նմանատիպ հասկացություն` Հիմնադրամի մասնակից, Կենսաթոշակային ծրագրի մասնակից, Կենսաթոշակային հիմնադրամի մասնակից:

Մասնավոր կենսաթո­շակային հիմնադրամ

Կենսաթոշակային հիմնադրամ, որը կարգավորվում է մասնավոր հատվածի մասին օրենսդրությամբ: Հարակից հասկացություններ` Պետական կենսաթոշակային հիմնադրամ:

Մասնավոր կենսաթոշակային ծրագրեր

Մասնավոր ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ծրագիր: Մասնավոր կենսաթոշակային ծրագրերը կարող են լրացնել կամ փոխարինել պետական կենսաթոշակային ծրագրերը: Մի շարք երկրներում դրանք ընդգրկում են նաև հանրային հատվածի աշխատողներին: 
Հարակից հասկացություններ` Պետական կենսաթոշակային ծրագրեր, Կենսաթոշակային ծրագրեր:

Միանվագ կենսաթոշակային անդամավճար

Ներդրողի կողմից կենսաթոշակային ծրագրի մասնակցի օգտին վճարվող դրամական միջոցներ, որոնք, կենսաթոշակային պայմանագրի համաձայն, կատարվում են ոչ թե կանոնավոր, այլ միանվագ տեսքով:

Միանվագ կենսաթոշակային վճարում

Կենսաթոշակային վճարում, որը մասնակցի կողմից ստացվում է միանվագ, ոչ կանոնավոր կերպով:

Միասնական սոցիալական հարկ

Հարկատեսակ, որը նախատեսված է քաղաքացիների կենսաթոշակային,սոցիալական և բժշկական ապահովագրության իրավունքներն իրագործելու համար:

Մշտական առողջության ապահովագրություն

Ապահովագրական պոլիս, որով եկամուտ է վճարվում այն մասնակցին, ով երկար ժամանակով հիվանդ կամ հաշմանդամ է եղել, և դադարեցվում վճարումները, երբ անձը հասնում է նորմալ կենսաթոշակային տարիքի: Այլ կերպ այն նաև կոչվում է երկարացված անաշխատունակության ապահովագրություն:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան