Lրացուցիչ արտոնություններ

Կանխիկ, ոչ կանխիկ վարձատրություն կամ կատարված աշխատանքի համար վարձատրությանը զուգահեռ ծառայություններ. այն է` բնակապահովման, սննդի, կրթության, ճանապարհորդության, տեղաբնակեցման արտոնություններ և այլն: Կիրառվում է շխատանքային կենսաթոշակային ծրագրի կողմից կենսաթոշակի անցնելու, դժբախտ պատահարների, հիվանդության, հաշմանդամության կամ մահվան նպաստերի հետ կապված և ամբողջովին կամ մասնակիորեն ֆինանսավորվում է գործատուների կողմից:

Lրացուցիչ նպաստ

Փոխհատուցում կամ դրամական նպաստ (սովորաբար կարիքավորության աստիճանից ելնելով)՝ ծածկելու այն պակասուրդը, որն առաջանում է նշանակված նպաստների անհրաժեշտ նվազագույնից պակաս լինելու դեպքում:

Լիազոր

Անձ կամ կազմակերպություն, որը պարտականություն ունի ստանալու, կառավարելու և վճարելու կենաթոշակային ծրագրի ակտիվները:

Լիովին ֆինանսավորված կենսաթշակային ծրագիր

Սահմանված ներդրումների (DC) սխեմայով գործող կենսաթոշակային համակարգ, որտեղ կենսաթոշակներն արդյունք են իրական կուտակումների և դրանց ներդրումներց ստացված տոկոսային եկամտաբերության. այն է` իրական կուտակային համակարգ:

Լրացուցիչ կամավոր վճարներ

Հավելյալ վճար, որ կենսաթոշակային ծրագրի մասնակիցը կարող է կամավոր կերպով վճարել իր ընտրած կենսաթոշակային ծրագրին` մեծացնելու իր ապագա կենսաթոշակի չափը:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան