Խառը ինդեքսավորում

Մեթոդ, որով կենսաթոշակային նպաստները ճշգրտվում են` հաշվի առնելով միջին աշխատավարձի, ինչպես նաև գների ընդհանուր մակարդակի փոփոխությունները:

Խառը կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բաշխողական և կուտակային համակարգերի համակցություն, երբ ապագա կենսաթոշակները նախատեսվում է վճարել երկու տարբեր` բաշխողական և կուտակային համակարգերից:

Խմբակային տեղափոխություն

Կենսաթոշակային ծրագրի մասնակիցներից կազմված խմբի` մի կենսաթոշակային ծրագրից մյուսին անցնելը:

Խնամքի վճար

Վերականգնման փուլում գտնվող հաշմանդամների հիմնական կենսական պայմանները հոգալուն ուղղված մասնավոր կամ պետական օգնություն:

Խնամքի տակ գտնվող

Անհատ, որը նյութապես կախված է կենսաթոշակային համակարգի մասնակցից:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան