Կախվածության հարաբերակցություն

Կենսաթոշակային տարիքի բնակչության հարաբերակցությունն է աշխատանքային տարիքի բնակչությանը: Այլ կերպ ասած` ոչ ակտիվ (սրա մեջ մտնում են նաև երեխաները) և ակտիվ տարիքի բնակչության միջև հարաբերակցությունն է:

Կամավոր ապահովագրություն

Կամավոր կերպով մասնակցությունն է սոցիալական ապահովագրության համակարգին:

Կամավոր կենսաթոշակային ապահովագրություն

Կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը հիմնականում ամբողջությամբ վճարվում է անհատի կողմից (սակայն սա անհրաժեշտ պայման չէ) հենց իր համար և խնայողության մի տեսակ է, որի նպատակը ապագա կենսաթոշակառուի առավել բարեկեցիկ ծերության ապահովումն է:

Կամավոր ներդրում

Հավելյալ ներդրումներ, որոնք կատարվում են ի լրումն պարտադիր կենսաթոշակային ներդրումների: Մասնակիցը կարող է կամավոր կերպով վճարել կենսաթոշակային հիմնադրամին` հետագա կենսաթոշակային նպաստներն ավելացնելու համար:

Կամավոր վճար

Այն վճարն է, որը գործատուն փոխանցում է աշխատողի հաշվին` նախապես չստանձնելով նման պարտավորություն:

Կամրջող կենսաթոշակ

Կենսաթոշակի տեսակ, որը թույլ է տալիս կենսաթոշակային ծրագրի մասնակցին ստանալու իրեն հասանելիք կենսաթոշակն իր ընտրած կենսաթոշակային ծրագրից` մինչև օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու տարիքն ընկած ժամանակահատվածի համար:

Կանխավճար

Աշխատողի կողմից վճարված ավել գումար, որը նա պարտավոր չէր վճարել ժամանակի տվյալ պահին:

Կանխատեսում

Ենթադրություն առ այն, թե ինչ կարող է կատարվել ապագայում:

Կանխիկացման տարբերակ

Կուտակված գումարը կենսաթոշակի անցնելու պահին ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացնելու հնարավորություն:

Կանոնակարգող մարմին

Հարակից հասկացություններ` Վերահսկող խորհուրդ :

Կապիտալիզացված արժեք

Ապագայում վճարվելիք գումարի արժեքն է` բերված ներկա արժեքի:

Կառուցվածքային կարգավորում

Տնտեսական և ֆինանսական ցուցանիշների կարգավորում` զբաղվածության քաղաքականության, հարկային օրենսդրության, գնաճի, արտաքին պարտքի կարգավորման միջոցով:

Կենսաթոշակ

Որևէ կոնկրետ իրադարձության հանդես գալու դեպքում (օր. կենսաթոշակային տարիքի հասնելը) պարբերական վճարում մինչև կենսաթոշակառուի կյանքի վերջը: 
Կենսաթոշակը ամենամսյա պետական կամ ոչ պետական դրամական վճարում է, որի ստանալու իրավունքը սահմանվում է օրենքով և վճարվում է նախկինում հետաձգված աշխատավարձի դրամական փոխհատուցման նպատակով: Հարակից հասկացություններ` Նպաստ:

Կենսաթոշակային ակտիվներ

Կենսաթոշակային ծրագրի հետ կապված ներդրումների բոլոր ձևերի ընդհանուր արժեքը:

Կենսաթոշակային ակտիվների տեղաբաշխումից ստացված եկամուտներ

Արժեթղթերում, ինչպես նաև բանկային ավանդներում կենսաթոշակային պահուստների տեղաբաշխման գործառույթներից ստացված դիվիդենտներ և տոկոսավճարներ, ակտիվների վաճառքից ստացված մաքուր եկամուտներ, որոնք արտացոլում են կենսաթոշակային պահուստերի շուկայական գնի փոփոխությունը:

Կենսաթոշակային ակտիվների տեղաբաշխումից ստացված եկամտի նվազա­գույն երաշխավորված չափ

Եկամտի նվազագույն չափ, որ ստացվել է կենսաթոշակային պայմանագրով սահմանված կենսաթոշակային ռեզերվների տեղաբաշխումից և կենսաթոշակային պայմանագրի կիրառության ողջ ընթացքում փոխանցվում է կենսաթոշակային հաշիվներին:

Կենսաթոշակային ապահովագրական պայմանագրեր

Ապահովագրական պայմանագրեր, որոնք մանրամասնում են ապահովագրական ընկերության կենսաթոշակային ծրագրերում կատարվող ներդրումները, որոնց դիմաց նախատեսվում է վճարել կենսաթոշակային նպաստներ երբ պայմանագրի կողմ հանդիսացող մասնակիցները հասնեն սահմանված կենսաթոշակային տարիքի կամ պարզապես վերջիններս վաղաժամկետ դուրս գան կենսաթոշակային այդ ծրագրից:

Կենսաթոշակային ապահովության համակարգ

Քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիների կենսաթոշակային ապահովության նպատակով գործող պետական և ոչ պետական կենսաթոշակային ապահովության հաստատությունների հարաբերությունների ամբողջությունը:

Կենսաթոշակային զբաղվածություն

Զբաղվածության ժամանակահատված (ստաժ), որը հաշվի է առնվում կենսաթոշակային նպաստները հաշվարկելու ժամանակ:

Կենսաթոշակային ծրագիր

 Կենսաթոշակային բնույթի իրավաբանորեն պարտադիր պայմանագիր, որը կարող է հանդիսանալ աշխատանքային պայմանագրի ավելի ընդգրկուն մի մաս: Այն կարող է սահմանված լինել ծրագրի կանոններով կամ փաստաթղթերով կամ կարող է պահանջվել ըստ օրենքի: Կենսաթոշակային ծրագրերը կարող են առաջարկել հավելյալ նպաստներ, ինչպես օրինակ` հաշմանդամության, հիվանդության և կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստներ: 
Կենսաթոշակային կուտակումների և դրանց վճարման կարգը սահմանող պայմանների ամբողջություն:
1 2 3 4 >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան