«Հետաձգված» կենսաթոշա­կառու

Անձ, որը որոշել է ստանալ կենսաթոշակային նպաստ` իր կենսաթոշակային տարիքից ավելի ուշ: 

Հարակից հասկացություններ` Հետաձգված կենսաթոշակ, Հետաձգված կենսաթոշակի անցում:

«Հետաձգված» մասնակից

Կենսաթոշակային ծրագրի մասնակից, որն այլևս չի կատարում ներդրումներ, սակայն դեռ ձեռք չի բերել այդ ծրագրից կենսաթոշակային նպաստներ ստանալու իրավունք:

Համախառն կենսաթոշակային հիմնադրամ

Բազմագործատու կենսաթոշակային հիմնադրամ, որը մեկտեղում է նմանատիպ գործատուների կողմից ստեղծված կենսաթոշակային ծրագրերի ակտիվները: Հարակից հասկացություններ` Արդյունաբերական կենսաթոշակային հիմնադրամ, Բազմագործատու կենսաթոշակային հիմնադրամ:

Համախառն հատուցադրույք

Ակտիվների կամ դրանց պորտֆելի հատուցադրույքը սահմանված ժամկետում` մինչև միջնորդավճարների մասով դրանց նվազեցումը: Հարակից հասկացություններ` Հատուցադրույք, Զուտ հատուցադրույք:

Համախառն ներդրումային պորտֆել

Կառավարող ընկերության լիազոր ղեկավարման տակ գտնվող դրամական միջոցների և արժեթղթերի ամբողջությունը:

Համապատասխանեցում

Որոշակի պահանջներ, որ անհրաժեշտ է բավարարել կենսաթոշակային համակարգի անդամ լինելու և կենսաթոշակային նպաստներ ստանալու համար:

Համասեռ անուիտետի դրույք

Անուիտետի դրույք, որը նույնն Է թե’ կանանց, և թե’ տղամարդկանց համար:

Հայեցողական ծրագիր

Համակարգ, որտեղ գործատուն է որոշում, թե աշխատողներից ովքեր իրավունք ունեն միանալու տվյալ ծրագրին: Վճարներն ու նպաստները ծրագրի մասնակիցների համար կարող են տարբեր լինել:

Հավատարմագրային կառավարում

Ունեցվածքի լիազոր կառավարման պայմանագրով մի կողմը որոշակի ժամանակահատվածով մյուս կողմի (լիազոր կառավարողի) լիազոր կառավարմանն է տրամադրում իր ունեցվածքը, իսկ մյուս կողմը երաշխավորում է տնօրինել ունեցվածքը` ելնելով առաջինիս շահերից: Ունեցվածքի հանձնումը լիազոր տնօրինության չի բերում ունեցվածքի սեփականության իրավունքի փոխանցման լիազոր տնօրինողին:

Հավելյալ բաղադրիչ

Հավելյալ կենսաթոշակի մեկ այլ անվանում:

Հավելյալ կենսաթոշակ

Հավելյալ կենսաթոշակային ապահովագրության միջոցով գործատուն կարող է բարելավել աշխատողների կենսաթոշակները կամ նվազեցնել կենսաթոշակային տարիքը:

Հավելյալ կոլեկտիվ կենսաթոշակային ապահովագրություն

Ապահովագրություն, որն ընկերությունը կարող է նախաձեռնել իր աշխատողների համար: Ապահովագրական քաղաքականությունը կարելի է կիրառել` ավելացնելու կենսաթոշակների գումարը կամ նվազեցնելու կենսաթոշակային տարիքը:

Հավելյալ պաշտպանություն

Պարտադիր կամ կամավոր հիմունքներով նպաստների ընդհանուր սահմանում` բարելավելու սահմանված բազային ծրագրի ապահովումը: Կիրառվում է և’ թոշակների, և՝ թե առողջապահության ոլորտներում: Կարող է կազմակերպվել սահմանված կարգով, խմբակային կամ անհատական համաձայնագրի շրջանակներում:

Հավելում

Կենսաթոշակային համակարգի անդամի համար հավելյալ կենսաթոշակային նպաստների ապահովումը: Վերջիններս սովորաբար ֆինանսավորվում են գործատուի կամ կենսաթոշակային համակարգի կողմից:

Հավելուրդ

Նմանատիպ հասկացություն` Ակտուարական հավելուրդ:

Հատուկ աշխատատեսակների հաշվարկվող ստաժ

Կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված որոշակի աշխատատեսակներում աշխատանքների տևողությունների հանրագումարը (ստորգետնյա աշխատանքներ, աշխատանք տաք արտադրամասերում, վնասակար արտադրություններում, մանկավարժական և բժշկական գործունեություն և այլն):

Հատուցադրույք

Կոնկրետ ժամանակահատվածի ընթացքում ակտիվների կառավարման դիմաց ստացված եկամուտ: 
Հարակից հասկացություններ` Համախառն հատուցադրույք, Զուտ հատուցադրույք:

Հենասյուն՝ 1-ին հենասյուն

Տնտեսական համա­գործակցության և զարգացման կերպություն (OECD)Համաշխարհային Բանկ (WB)Աշխատանքի միջազգային կազմա­կերպություն (ILO

1-ին հենասյուն

Պետության կողմից կառավարվող սահմանված կենսաթոշակային եկամուտների (DB) սխեմայի հիման վրա գործող բաշխողական (PAYG) հենասյուն:

1-ին հենասյուն

Պետության կողմից կառավարվող սահմանված եկամուտների (DB) սխեմայի հիման վրա գործող հարաբերականորեն փոքր (նվազագույն կենսաթոշակային երաշխավորություն կամ որոշակի սահմանված նպաստ) բաշխողական (PAYG) հենասյուն:

 1-ին հենասյուն

Ընդհանուր բնակչությանը մատչելի՝ աղքատության կրճատմանն ուղղված նվազագույն կենսաթոշակ, որը սովորաբար ֆինանսավորվում է ուղղակիորեն պետական բյուջեի ընդհանուր միջոցներից` յուրաքանչյուր տարի պարտադիր ինդեքսավորվելով:

Հենասյուն՝ 2-րդ հենասյուն

Տնտեսականհամագործակցության ևզարգացմանկազմակերպություն(OECD)Համաշխարհային Բանկ (WB)Աշխատանքի միջազգայինկազմակերպություն (ILO)

2-րդ հենասյուն

Մասնավոր ընկերությունների կողմից կառավարվող կենսաթոշակ, որը տրամադրվում է որպես աշխատանքային պայմանագրով նախատեսված վճարի մի մաս:

2-րդ հենասյուն

Մասնավոր ընկերությունների կողմից կառավարվող (անհատական խնայողություններ կամ աշխատանքային ծրագիր), պարտադիր(ամբողջությամբ ֆինանսավորվող) կենսաթոշակային ծրագիր:

2-րդ հենասյուն

Խելամիտ փոխարինման գործակից ապահովելու համար ստեղծված պետական պարտադիր բաշխողական (PAYG) սոցիալական ապահովագրության կենսաթոշակային ծրագիր` յուրաքանչյուր տարի պարտադիր ինդեքսավորվելով:

Հենասյուն՝ 3-րդ հենասյուն

3-րդ հենասյուն

Խնայողությունների և անուիտետների տեսքով արտահայտված անհատական կենսաթոշակային ծրագիր:

 

3-րդ հենասյուն

Մասնավոր ընկերությունների կողմից կառավարվող կամավոր, անհատական հաշիվ (անհատական խնայողությունների կամ աշխատանքային ծրագրի տոսքով):

3-րդ հենասյուն

Մասնավոր ընկերությունների կողմից կառավարվող ամբողջովին ֆինանսավորվող (FF) կենսաթոշակային եկամուտների համակարգ, որը պետական կենսաթոշակային ծրագրին զուգահեռ կապահովի ավելի բարձր փոխարինման գործակից:

1 2 >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան