Գլոբալիզացիա

Աշխարհի տարբեր անկյուններում մարդկանց, ինչպես նաև կորպորացիաների միջև աճողական ինտեգրման և համագործակցության գործընթաց:

Գնաճային ինդեքսավորում

Մեթոդ, որով ճշգրտվում են կենսաթոշակային նպաստները` հաշվի առնելով գների մակարդակի ընդհանուր փոփոխությունները:

Գործակալ

Իրավաբանական անձ, որն իրականացնում է հիմնադրամի ներդրումային բաժնեմասերի տեղաբաշխումն ու գնումը՝ համաձայն հիմնադրամի ակտիվները կառավարող ընկերության հետ կնքված պայմանագրի:
  
Գործակալի հիմնական գործառույթը պոտենցիալ ներդրողներին արդի տեղեկատվության տրամադրումն է, բաժնեմասերի ձեռքբերման և գնման հայտերի ընդունումը, ինչպես նաև ներդրումային բաժնմասերի տերերին ռեեստրից քաղվածքներ տրամադրումը: 

Գործառույթների աձանագրման մատյան

Ռեեստրի գրանցումների ամբողջությունը, որոնք տեղեկատվություն են պարունակում ապահովագրված անձանց անհատական հաշիվներում տեղի ունեցած գործարքների մասին:

Գործատու

1.Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագչրի հիման վրա և/կամ օրենքով սահմանված կարգով օգտագործում է աշխատողի աշխատանքը: Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը՝ անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից: 

2.Քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիակական անձանց, այդ նպատակով աշխատողներ վարձել և աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավել, որոշակի աշխատանքների մեջ:

Գերֆինանսավորում

Իրավիճակ, երբ կենսաթոշակային ծրագրի ակտիվների արժեքն ավելին է քան պասիվները. ունի ակտուարական հավելուրդ: Հարակից հասկացություններ` Ֆինանսավորման մակարդակ, Ակտուարական հավելուրդ, Թերֆինանսավորում:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան