ETE համակարգ

Կենսաթոշակային ծրագրերի հարկման ձև, որի դեպքում ներդրումներն ազատվում են հարկումից, կենսաթոշակային հիմնադրամի ներդրումային եկամուտը և կապիտալի աճից ստացված շահույթը հարկվում են, իսկ կենսաթոշակային նպաստները ենթակա չեն հարկման: 
Հարակից հասկացություններ` EET համակարգ, TEE համակարգ:

Եկամուտ

1.Ներդրումներից, մատուցված ծառայությունների և/կամ կատարված աշխատանքների դիմաց ստացված գումար:
  
2.Շահույթ-վնասի հաշվետվության ամենավերին տողը:

Եկամտի փոխարինման գործակից

Կենսաթոշակների չափը` արտահայտված նախկին վաստակների նկատմամբ տոկոսային հարաբերությամբ: 

Երաշխավորված եկամուտ

Պետության կողմից երաշխավորված նվազագույն եկամուտ այն անձանց կամ ընտանիքներին, որոնց եկամուտը ցածր է որոշակի սահմանված մակարդակից: Կան երաշխավորված եկամտի ապահովման տարբեր մեթոդներ. բացասական եկամտահարկ, ընտանեկան նպաստներ, սոցիալական աջակցություն և այլն:

Երաշխավորված կենսաթոշակ

Նվազագույն կենսաթոշակի տեսակ:

Երկարացված անաշխատունակության ապահո­վագրություն

Ապահովագրական վկայական/վկայագիր, որով եկամուտ է վճարվում կենսաթոշակային ծրագրի անաշխատունակ կամ երկարատև հիվանդության մեջ գտնվող մասնակցին: 

Կենսաթոշակային ծրագիրը կարող է գնել այդ վկայական/վկայագիր` որպես տվյալ մասնակցի նպաստի մի մաս: Վկայականով կարող է դադարեցվել վճարումը, երբ կենսաթոշակային ծրագրի մասնակիցը հասնում է նորմալ կենսաթոշակային տարիքի:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան