Բազային կենսաթոշակ

Բազային կենսաթոշակը ամսական վճար է, որը հաշվարկվում է ըստ բազային կենսաթոշակի հաշվարկման բանաձևի և վճարվում պետական բյուջեից` օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքին հասած անձանց:

Բաժնեմասի արժեք

Տեղաբաշխված ներդրումային յուրաքանչյուր բաժնեմասին ընկնող զուտ ակտիվների դրամական մեծությունը:

Բաժնետեր/Փայատեր


1.Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի անունով բաժնետերերի մուտքագրված նրան ներդրումային մասին, ընկերության ռեեստրում է գրանցում պատկանող բաժնեմասերի: 

2. Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձ:

Բազմագործատու կենսաթոշակային հիմնադրամներ

Տարբեր ծրագրերի հովանավորների կողմից ստեղծված կենսաթոշակային հիմնադրամ: Գոյություն ունեն երեք տեսակ բազմագործատու կենսաթոշակային հիմնադրամներ. 

ա) հարակից գործատուների համար, որոնք ֆինանսապես փոխկապակցված են կամ պատկանում են տնօրինման միևնույն խմբին (խմբակային կենսաթոշակային
հիմնադրամ),
բ) ոչ հարակից գործատուների համար, ովքեր ընդգրկված են միևնույն գործունեության տեսակում (արդյունաբերական կենսաթոշակային հիմնադրամ),
գ) ոչ հարակից գործատուների համար, որոնք կարող են լինել առևտրի կամ բիզնեսի տարբեր տեսակներում (կոլետիվ կենսաթոշակային հիմնադրամ):
Հարակից հասկացություններ` Արդյունաբերական կենսաթոշակային հիմնադրամ, Բազմագործատու կենսաթոշակային հիմնադրամ:

Բաժնետոմս

Արժեթուղթ, որն ամրագրում է բաժնետիրոջ բաժնետիրական ընկերության եկամուտների նկատմամբ մի մասի ստացման իրավունքները` դիվիդենտների տեսքով, ինչպես նաև նրա իրավունքը այդ ընկերության ղեկավարման աշխատանքներին մասնակցելու (ոչ միշտ քանի որ կան նաև արտոնյալ բաժնետոմսեր, որոնք ձայնի իրավունք չեն տալիս) և այդ ընկերության լուծարումից հետո դրա մի մասի սեփականության նկատմամբ:

Բաշխողական կենսաթոշակային համակարգ

Համերաշխության սկզբունքի հիման վրա գործող կենսաթոշակային համակարգ, որի պայմանները չեն նախատեսում ներդրողի կողմից կոնկրետ մասնակցի օգտին կատարված կենսաթոշակային մուծումների անհատականացում: Այլ կերպ ասած` ներկա աշխատողները վճարում են ներկա կենսաթոշակառուների համար:

Բարեկեցություն

Անհատի ապահովվածությունը բնութագրող ցուցանիշ, մասնավորապես նրա եկամուտների, սոցիալական և առողջապահական ապահովվածության համատեքստում:

Բաց կենսաթոշակային հիմնադրամներ

Հիմնադրամներ, որոնք սահմանափակումներ չունեն անդամակցության հարցում: Հարակից հասկացություններ` Փակ կենսաթոշակային հիմնադրամ:

Բացահայտման կանոնակարգեր

Այն կանոնները, որոնցով պետք է ուղղորդվի կենսաթոշակային ծրագիրը` իր մասնակիցներին կամ վերահսկող մարմնին ծրագրի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս:

Բեռնվածության գործակից

Կենսաթոշակային նպաստներ ստացողների և կենսաթոշակային իրավունքներ կուտակողների թվի հարաբերակցություն: Հարակից հասկացություններ` Կախվածության հարաբերակցություն:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան