Ածանցյալ

1.Արժեթուղթ, որի գինը կախված է կամ ածանցվում է մեկ այլ ակտիվի կամ ակտիվների խմբի գնից (օր. օպցիոն, ֆորվարդ, ֆյուչերս) Այս ֆինանսական գործիքներն ըստ պայմանագրի կետերի, ինչ-որ բան գնելու կամ վաճառելու համաձայնագրեր են: 

2.Ածանցյալ պայմանագիր է համարվում ներդրողի իրավունքների կամ պարտավորությունների ժամկետային իրականացման (կատարման) իրավունքը կամ պարտավորությունը հավաuտող փաստաթուղթը:

Ակտիվ մասնակից

Կենսաթոշակային ծրագրի մասնակից, որը նեդրումներ է կատարում կենսաթոշակային հիմնադրամում (և/կամ ում անունից կատարվում են ներդրումները): Հարակից հասկացություններ` Կենսաթոշակային ծրագրի մասնակից:

Ակտիվներ

1.Անհատին կամ կազմակերպությանը պատկանող տնտեսական արժեք ներկայացնող ռեսուրս: Ակտիվները լինում են ֆինանսական և ոչ      ֆինանսական: Հարակից հասկացություններ` Կենսաթոշակային ակտիվներ: 

2.Կազմակերպության կողմից վերահսկվող միջոց, որպես կատարված գործառույթների (դեպքերի) արդյունք:

Ակտիվների լիկվիդայնություն/իրացվելիություն

1.Առանց զգալի միջնորդավճարների և ժա­մանակի կորստի ակտիվի կանխիկի վերածման հատկություն: 

2.Այն սահունությունն ու արագությունը, որով ակտիվները կարող են փոխարկվել կանխիկի:

Ակտիվների կառավարում

Ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվների կառավարումն ըստ որդեգրած ռազմավարության: 

Հարակից հասկացություններ` Ակտիվների կառավարիչ:

Ակտիվների տեղաբաշխում

1.Ներդրումային տարբեր գործիքների մեջ կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների տեղաբաշխում:  

2.Տարբեր ակտվիներում ներդրումներ կատարելու ծրագրում և իրականացում:

Ակտուար

1.Համապատաuխան որակավորում ունեցող անձ, որը մաթեմատիկական, վիճակագրական և այլ մեթոդների կիրառմամբ գնահատում է որոշակի իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը և հաշվարկում ապահովագրական վճարների, պահուստների, շահաբաժինների, ինչպես նաև ապահովագրական հատուցման, կենսաթոշակի և անուիտետների չափերը: 

2.Փորձառու վիճակագիր, որն աշխատում է ապահովագրական ընկերությունում` կանխատեսումներ անելով մարդկանց կյանքի տևողության վերաբերյալ` հիմնվելով վերջիններիս առողջության պատմության և ներկայացված այլ տվյալների վրա:

Ակտուարական աճ

Ակտուարական կանխատեսումների հիման վրա հաշվարկված հավելյալ գումար օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքից ուշ թոշակի անցած անձանց համար:

Ակտուարական ավելցուկ

Իրավիճակ, երբ ակտուարական պարտավորություններն ավելի քիչ են, քան կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների ակտուարական արժեքը: Ակտուարական ավելցուկն, ըստ էության, այդ երկուսի միջև տարբերությունն է: Հարակից հասկացություններ` Ակտուարական պակասուրդ, Ակտուարական գնահատում:

Ակտուարական արժեք

Ակտուարի կողմից հաշվարկվող կամ առաջարկվող արժեք:

Ակտուարական գնահատում

Ակտուարի կողմից կենսաթոշակային հիմնադրամի վճարունակությունը ստուգելու համար պարբերաբար (սովորաբար` երեք տարին մեկ) կատարվող գնահատում: 
  
Հարակից հասկացություններ` Ակտուարական պակասուրդ, Ակտուարական ավելցուկ:

Ակտուարական կանխատեսումներ

Կանխատեսումներ (ներառյալ ենթադրություններ երկարակեցության, աշխատավարձի, սղաճի, ակտիվների եկամտաբերության և այլնի վերաբերյալ), որոնք ակտուարը կատարում է ակտուարական գնահատականների հիման վրա: 

Հարակից հասկացություններ` Ակտուար, Ակտուարական գնահատում:

Ակտուարական հաշվարկներ

Կանխատեսումներ (ներառյալ ենթադրություններ երկարակեցության, աշխատավարձի, սղաճի, ակտիվների եկամտաբերության և այլնի վերաբերյալ), որոնք ակտուարը կատարում է ակտուարական գնահատականների հիման վրա: 

Հարակից հասկացություններ` Ակտուար, Ակտուարական գնահատում:գնահատման մաթեմատիկա­վերլուծական մեթոդներ, որոնք նախատեսում են ժողովրդագրական իրավիճակով պայմանավորված դրամային հոսքերի և կենսաթոշակների վճարման, ֆինանսական ցուցանիշների դինամիկայի և այլ գործոնների կանխատեսումներ:

Ակտուարական նվազեցում

Սա կենսաթոշակի չափի նվազեցում է` պայմանավորված մասնակցի/կենսաթոշակառու ի նախատեսվածից ավելի վաղ կենսաթոշակի անցնելու հանգամանքով:

Ակտուարական պակասուրդ

Իրավիճակ, երբ հիմնադրամի ակտիվների ակտուարական արժեքն ավելի քիչ է, քան ակտուարական պարտավորություններինը: Ակտուարական պակասուրդն, ըստ էության, այդ երկուսի միջև տարբերությունն է: 

Հարակից հասկացություններ` Ակտուարական ավելցուկ, Ակտուարական գնահատում:

Ակտուարական պարտավորություն

Ակտուարական կանխատեսումների հիման վրա հաշվարկվող գումար, որը ներկայացնում է կենսաթոշակային ծրագրում կուտակված կենսաթոշակային նպաստների (իրավունքների) ներկայիս արժեքը: 

Հարակից հասկացություններ` Ակտուարական գնահատում:

Անաշխատունակության թերթիկ

Քաղաքացու ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող հատուկ ձևի փաստաթուղթ:

Անաշխատունակության նպաստ

Դրամական աջակցության ձև անաշխատունակ քաղաքացիներին:

Անհատական կենսաթոշակային ծրագրեր

Այս ծրագրերը մշակվում և կառավարվում են ուղղակիորեն կենսաթոշակային հիմնադրամի կամ որևէ ֆինանսական հաստատության կողմից, որը գործում է որպես կենսաթոշակ վճարող մարմին՝ առանց գործատուի որևէ միջամտության: Սակայն գործատուն ևս կարող է ներդրումներ կատարել աշխատողների անհատական հաշվեհամարներին:

Անհատական հաշիվ

Սոցիալական ապահովագրության ենթակա անձանց համար կատարված վճարումները, աշխատավարձի չափերը և անձի կենսաթոշակային իրավունքները հավաստող տվյալների ամբողջություն, որն օգտագործվում է կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի և սոցիալական ապահովագրության այլ ծրագրերի համար: Հաճախ անհատական հաշիվը մեկնաբանվում է իբրև անձի համար պարտադիր կուտակային համակարգում վճարված և նրան պատկանող կենսաթոշակային կապիտալն արտացոլող ցուցանիշ:
1 2 3 >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան