Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ԱՅՍ ԳՈՐԾԻՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
  • Գնահատել, թե որքան կկազմեն Ձեր կենսաթոշակային ակտիվները կենսաթոշակի անցնելիս
  • Կենսաթոշակի չափը գնահատելիս հաշվի է առնվում նաև բաշխողական բաղադրիչից տրամադրվելիք պետական կենսաթոշակը
  • Հասկանալ, թե որոշ փոփոխականներ, օրինակ` աշխատավարձի չափը և դրա տարեկան աճի տեմպը, ներդրումների եկամտաբերության մակարդակը, գնաճի մակարդակը և այլն, ինչպես կարող են ազդել կենսաթոշակային խնայողությունների չափի վրա
`

Ի՞ՆՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄՈՒՏՔԱԳՐԵԼ
  • Որոշ անհատական տվյալներ՝ սեռը, տարիքը, զբաղվածության Ձեր կարգավիճակը, աշխատավարձի չափը, պլանավորու՞մ եք, արդյոք, վերցնել միչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ և այլն
  • Կենսաթոշակային ակտիվների ներդրումներից ստացվող ի՞նչ եկամտաբերություն եք ակնկալում ինչպես ակտիվների կուտակման, այնպես էլ կուտակային կենսաթոշակի ստացման փուլում
  • Ե՞րբ եք պլանավորում անցնել կենսաթոշակի
  • Դաշտերի մեծ մասը պարտադիր է լրացման համար: Քանի որ այս գործիքը մշակված է հատուկ իրազեկման նպատակով, ուստի խնդրում ենք Ձեզ, ուսումնասիրել «?»-ով նշված վանդակներում ներկայացված տեղեկատվությունը և, ստացված գիտելիքների հիման վրա, ինքնուրույն լրացնել անհրաժեշտ մուտքային տվյալները:

Մուտքագրվում է կա՛մ հաշվիչից օգտվելու պահի տարեթիվը, կա՛մ այն տարեթիվը, երբ օգտվողը ենթադրում է, որ կսկսի կատարել կուտակային կենսաթոշակային խնայողություններ։

Հաշվարկների հիմքում դրված է տարին՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Հիշենք, որ կուտակային կենսաթոշակները ձևավորվում են կատարված հատկացումներից և դրանց ներդրումից ստացված եկամտից։

Եթե կուտակային բաղադրիչի մասնակիցը կուտակման փուլում որևէ պատճառով դադարում է աշխատել և ստանալ եկամուտ (դառնում է գործազուրկ կամ մեկնում է ժամկետային զինվորական ծառայության, կամ վերցնում է երեխայի մինչև երեք տարեկան դառնալը խնամքի արձակուրդ), այդ ընթացքում կուտակային հատկացումներ չեն կատարվում, սակայն անհատական հաշիվներում եղած միջոցները շարունակվում են կառավարվել և ապահովել որոշակի եկամտաբերություն։

Բացառություն են կազմում երեխայի՝ մինչև երեք տարեկան դառնալը խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողները (տվյալ դեպքում կանայք)։ Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի համար խնամքի արձակուրդ գնալու օրվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) կատարվում է կուտակային հատկացում՝ ամսական 8000 դրամի չափով, որից 3000 դրամը վարձու աշխատողի համար հաշվարկում և փոխանցում է գործատուն, իսկ 5000 դրամը փոխանցվում է պետական բյուջեից։

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղվածների համար արձակուրդում գտնվելու տարիների ընթացքում կուտակային հատկացումներ չեն կատարվում։

Կուտակային հատկացումներ կատարվում են միայն երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու 2 տարիների համար։ Երեխայի խնամքի արձակուրդի տարիների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 6-ը։ Սա բխում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1․3 կետից։

2014թ․ հունվարի 1-ից առաջ կուտակած աշխատանքային ստաժի տարիների թիվը անհրաժեշտ է սերունդների համերաշխության վրա հիմնված պետական կենսաթոշակային I բաղադրիչից ակնկալվող կենսաթոշակի չափը գնահատելու համար։ Հիշել, որ կուտակային II բաղադրիչի մասնակիցների համար հաշվի է առնվում միայն նշված ժամանակահատվածի ստաժի տարիները, մինչդեռ կուտակային բաղադրիչի այն մասնակիցների համար, ովքեր ծնվել են 1974թ․ հունվարի 1-ից առաջ, պետական կենսաթոշակը գնահատվում է ողջ ակտիվ կյանքի ընթացքում կուտակած աշխատանքային ստաժի տարիների հիման վրա։

Զբաղվածության կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը պահանջվում է կուտակային հատկացումների չափը և պարբերականությունը որոշելու համար։

Այսպես, վարձու աշխատողների համար սոցիալական վճարները և կուտակային հատկացումները կատարվում են ամսական պարբերականությամբ, մինչդեռ զբաղվածության այլ կարգավիճակ ունեցողների սոցիալական վճարները և կուտակային հատկացումները կատարվում են տարեկան պարբերականությամբ:

Ընդ որում` անհատ ձեռնարկատերերի և նոտարների կուտակային հատկացումները կազմում են տարեկան եկամտի 10 տոկոսը (որից 5 տոկոսը վճարում է մասնակիցը իր եկամտից, ևս 5 տոկոս նրա օգտին հատկացնում է պետությունը), իսկ հաստատագրված վճարով կամ շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակով զբաղվող անձանց կողմից կատարվող սոցիալական վճարները կազմում են ամսական 5000 դրամ, ևս այդքան նրանց համար հատկացնում է պետությունը: Պետք է հիշել, որ այս վճարները նույնպես կատարվում են տարեկան կտրվածքով:

Այստեղ կարելի է մուտքագրել ինչպես վերջին երեք տարիների ընթացքում աշխատավարձի միջին տարեկան աճի վերաբերյալ տվյալը, այնպես էլ կարելի է կատարել որոշակի ենթադրություններ անվանական աշխատավարձի վերաբերյալ։ Հիշել հետևյալը.

    1. Ճիշտ կլինի մուտքագրել վերջին երեք տարիների ընթացքում աշխատավարձի բնականոն աճի մակարդակը: Եթե այդ ընթացքում տեղի է ունեցել աշխատավարձի աճ պաշտոնի փոփոխության և կամ այլ՝ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի անցնելու պատճառով, ապա խորհուրդ է տրվում դա նկատի չունենալ։
  • Այս դաշտում կարելի է մուտքագրել ինչպես ընթացիկ գնաճի մակարդակը, այնպես էլ կատարել ենթադրություն գնաճի մակարդակի վերաբերյալ երկարաժամկետ հեռանկարում։

    Հիշել. ենթադրությունը գնաճի վերաբերյալ կատարվում է երկարաժամկետ հեռանկարի՝ 20 և ավելի տարիների համար։ Եթե նայելու լինենք գնաճի մակարդակի փոփոխությունը 1998-2014թթ․ ընթացքում, ապա կտեսնենք, որ միջին գնաճը այդ 17 տարիների ընթացքում կազմում է 4.3%։ Ուստի կողմնորոշվելու համար կարելի է առաջնորդվել գնաճի այս միջին մակարդակով, քանի որ թեև առանձին տարիների գնաճը կարող է լինել ավելի բարձր կամ ավելի ցածր, բայց երկարաժամկետ հեռանկարում կարելի է ենթադրել, որ այն կկայունանա 4.5% -3.5%:

    Եթե հաշվիչից օգտվողը ընթացիկ պահի դրությամբ արդեն ունի կենսաթոշակային խնայողություններ, ապա այս դաշտում պետք է մուտքագրի իր անհատական կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ակտիվների չափը (դրամով)՝ հաշվիչից օգտվելու տարվա հունվարի 1-ի դրությամբ։

    Անհատական կենսաթոշակային խնայողությունների (եթե այդպիսիք ունեք մինչև հաշվիչից օգտվելու պահը) վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ձեռք բերել հետևյալ երկու եղանակներով․

    1. Առցանց
      Այցելել www.epension.am կայք և մուտք գործել «Իմ հաշիվը» էջ։ «Իմ հաշիվը» էջ մուտք գործելու համար անհրաժեշտ է նույնականացման քարտ (ID քարտ), էլեկտրոնային ստորագրություն և նույնականացման քարտը կարդացող սարք:
    2. Հաշվի օպերատորների միջոցով
      Հաշվի օպերատորը բանկ կամ Հայփոստի բաժանմունք հանդիսացող միջնորդ կազմակերպություն է, որտեղ այցելելով կարելի է ստանալ քաղվածք անհատական կենսաթոշակային խնայողությունների/կուտակումների վերաբերյալ։ Հաշվի օպերատոր ընկերություններն են.
      1. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
      2. «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
      3. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
      4. «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
      5. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆԲԱՆԿ» ՓԲԸ
      6. «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ
      7. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
      8. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ

    Հաշվի օպերատորի միջոցով կենսաթոշակային խնայողությունների վերաբերյալ քաղվածք ստանալու համար նախընտրած հաշվի օպերատորին պետք է ներկայացնել նույնականացման քարտը (ID քարտ) կամ անձնագիրը և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտ), իսկ վերջինս չունենալու դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքը։

    Մուտքագրել այն տարիքը, երբ պլանավորում եք ստանալ Ձեր կուտակային կենսաթոշակը։

    Հիշել.

    1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
    2. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1․2 կետի համաձայն՝ կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է վերապահվում նաև 55 տարին բոլորած մասնակցին, եթե նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը բավարարում է կուտակային կենսաթոշակը անուիտետի տեսքով ստանալու համար։

    Սպասվող տարեկան իրական եկամտաբերությունը սպասվող իրական եկամուտն է՝ արտահայտած տոկոսներով ներդրված գումարի նկատմամբ։

    Սպասվող եկամուտը տոկոսի, շահաբաժնի կամ գնի հավելաճի գումարն է, որը ներդրողն ակնկալում է ստանալ իր ներդրումից: Եկամտի փաստացի մեծությունը կարող է էապես տարբերվել սպասվող եկամտից:

    Իրական եկամտաբերությունը ներդրումներից ստացված եկամուտն է՝ ճշգրտված գնաճով և կենսաթոշակային ակտիվների կառավարման վարձավճարներով։

    Եկամտաբերության վերաբերյալ ենթադրությունը պետք է կատարել կենսաթոշակային ակտիվների և՛ կուտակման, և՛ դրանց օգտագործման փուլում։

    Ներդրումներից ակնկալվող եկամտաբերության վերաբերյալ ենթադրություններ անելիս պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, թե կենսաթոշակային ինչ ֆոնդ (պորտֆել) է ընտրվել։ Այսպես,

    • Հավասարակշռված ֆոնդը համեմատաբար բարձր ռիսկային է և կարող է ապահովել ավելի բարձր եկամուտ,
      Պահպանողական ֆոնդը միջին ռիսկային է և նույնպես կարող է ապահովել համեմատաբար բարձր եկամուտ,
      Կայուն եկամտային ֆոնդը համեմատաբար ցածր ռիսկային է և ապահովում է կայուն, բայց ոչ բարձր եկամուտ։
  • Կողմնորոշվելու համար տեղեկացնենք, որ ՏՀԶԿ կողմից հրապարակվող «Կենսաթոշակները մեկ հայացքով» (Pensions at a Glance) ամենամյա ժողովածուի 2015թ․ թողարկման մեջ կենսաթոշակների մոդելավորման նպատակով ելակետային մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ ենթադրություններում ներդրումների իրական եկամտաբերությունը ընդունվել է հավասար 3.5%-ի(OECD, Pensions at a Glance 2015, page 113)։

    Հիշել, որ որպես կանոն կենսաթոշակային խնայությունների կուտակման փուլում կարելի է ընտրել առավել ռիսկային ֆոնդ, սակայն կենսաթոշակային տարիքի մոտենալուն զուգընթաց ակտիվները խորհուրդ է տրվում ներդնել պակաս ռիսկային ֆոնդերում, իսկ արդեն կենսաթոշակի ստացման փուլում՝ կայուն եկամտաբերություն ապահովող ցածր ռիսկային ֆոնդերում։ Հետևաբար, այս փուլում պետք է ենթադրել ներդրումների եկամտաբերության ավելի ցածր մակարդակ, քան կուտակման փուլում։

    «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՖՈՆԴ»

    Հայաստանի Հանրապետությունում գործող պարտադիր կենսաթոշակային երկու ֆոնդերի կառավարիչները 2014 – 2015թթ. ընթացքում ապահովել են հետևյալ միջին եկամտաբերությունը՝

    • «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՖՈՆԴ» - 29.01.2016թ. դրությամբ 2014-2015թթ. ընթացքում ապահովել է 5.41% միջին տարեկան զուտ եկամտաբերություն:
    • «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՆՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ» - 03.06.2016թ. դրությամբ 2014-2015թթ. ընթացքում ապահովել է 6.6504% միջին տարեկան զուտ եկամտաբերություն:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

    ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԵՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԴՐԱՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ՆԱԵՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ: ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՀԱՇՎԻՉԻՑ ՕՊԳՏՎՈՂԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ։

    «ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՆԴ»

    Հայաստանի Հանրապետությունում գործող պարտադիր կենսաթոշակային երկու ֆոնդերի կառավարիչները 2014 – 2015թթ. ընթացքում ապահովել են հետևյալ միջին եկամտաբերությունը՝

    • «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՆԴ» - 29.01.2016թ. դրությամբ 2014-2015թթ. ընթացքում ապահովել է 4.99% միջին տարեկան զուտ եկամտաբերություն:
    • «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՆՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ» - 03.06.2016թ. դրությամբ 2014-2015թթ. ընթացքում ապահովել է 6.4777% միջին տարեկան զուտ եկամտաբերություն:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

    ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԵՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԴՐԱՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ՆԱԵՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ: ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՀԱՇՎԻՉԻՑ ՕՊԳՏՎՈՂԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ։

    «ԿԱՅՈՒՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՖՈՆԴ»

    Հայաստանի Հանրապետությունում գործող պարտադիր կենսաթոշակային երկու ֆոնդերի կառավարիչները 2014 – 2015թթ. ընթացքում ապահովել են հետևյալ միջին եկամտաբերությունը՝

    • «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԿԱՅՈՒՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՖՈՆԴ» - 29.01.2016թ. դրությամբ 2014-2015թթ. ընթացքում ապահովել է 3.33% միջին տարեկան զուտ եկամտաբերություն:
    • «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՆՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ ԿԱՅՈՒՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ» - 03.06.2016թ. դրությամբ 2014-2015թթ. ընթացքում ապահովել է 9.1323% միջին տարեկան զուտ եկամտաբերություն:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

    ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԵՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԴՐԱՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ՆԱԵՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ: ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՀԱՇՎԻՉԻՑ ՕՊԳՏՎՈՂԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ։

    ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Կուտակային կենսաթոշակային II բաղադրիչի շրջանակում կատարված կուտակային հատկացումների և դրանց ներդրումից ստացված եկամուտը կենսաթոշակի անցնելու պահին։

    Այս գումարը ներառում է Ձեր աշխատավարձից կատարված սոցիալական վճարները, պետության կողմից Ձեր օգտին կատարված հատկացումները և այդ միջոցների կառավարումից ստացված եկամուտները:

    ԸՆԴԱՄԵՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ (ԱՌԱՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ ՎԱՍՏԱԿԱԾ ԵԿԱՄՏԻ)

    Ձեր աշխատավարձից կատարված ընդամենը սոցիալական վճարներ` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

    ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ (ԱՌԱՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ ՎԱՍՏԱԿԱԾ ԵԿԱՄՏԻ)

    Ձեզ համար (եթե կատարել եք սոցիալական վճար) պետական բյուջեից կատարված հատկացումներ` օրենքով սահմանված կարգով և չափով:

    Սոցիալական վճարները և պետական բյուջեից հատկացվող միջոցները միասին կազմում են Ձեր կուտակային հատակցումները։ Կուտակային հատկացումները ուղղվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռքբերմանը։

    ԿԱՏԱՐՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԱՓԸ

    ՀՀ կառավարությունը երաշխավորում է Ձեզ համար կատարված կուտակային հատկացումների վերադարձը։

    Ընդ որում` երաշխավորվում է ոչ թե աշխատանքային տարիների ընթացքում կատարված կուտակային հատկացումների ուղղակի հանրագումարը, այլ կուտակային հատւկացումների` գնաճով ինդեքսավորված մեծությունը:

    Սա նշանակում է, որ կենսաթոշակի անցնելու պահին Ձեզ ամբողջությամբ վերադարձվելու են առնվազն Ձեր և պետության կողմից Ձեզ օգտին կատարված կուտակային հատկացումները`ճշտված տարեկան գնաճով:

    ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ

    Կենսաթոշակի անցնելու պահին հաշվարկային/համախառն աշխատավարձի (նախքան եկամտային հարկի և սոցիալական վճարի վճարումը) կանխատեսվող չափը՝ Ձեր կողմից ներկայացված տվյալների (ներկա աշխատավարձ, աշատավարձի միջին տարեկան աճ) հիման վրա։

    ԱՄՍԱԿԱՆ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ

    Կենսաթոշակի անցնելու պահին հաշվարկային/համախառն աշխատավարձի չափը՝ եկամտային հարկը և սոցիալական վճարը վճարելուց հետո․

    Տնօրինվող աշխատավարձ = Անվանական համախառն աշխատավարձ – եկամտային հարկ-սոցիալական վճար։

    ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ (ԱՄՍԱԿԱՆ)՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ

    Կուտակային II բաղադրիչից ստացվող կենսաթոշակի չափը՝ կենսաթոշակի անցնելու պահին։

    ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ (ԱՄՍԱԿԱՆ) %-ՈՎ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ(ԱՄՍԱԿԱՆ) ՆԿԱՏՄԱՄԲ

    Սրան անվանում են նաև փոխհատուցման գործակից՝ ցույց է տալիս, թե կենսաթոշակային եկամուտը, տվյալ դեպքում կուտակային բաղադրիչից ստացվող կենսաթոշակը տնօրինվող աշխատավարձի որ մասն է կազմում։

    Հիմնական կենսաթոշակի չափը հաշվարկվել է 2016թ․ հունվարի 1-ի դրությամբ տրամադրվող հիմնական կենսաթոշակի չափի (16000 դրամ) և դրա փոփոխության վերաբերյալ կատարված որոշակի ենթադրությունների հիման վրա։ Իրականում հիմնական կենսաթոշակի չափը կարող է տարբերվել հաշվարկային այս ցուցանիշներից։

    Քանի որ կենսաթոշակը տնօրինվող եկամուտ է՝ նրանից հարկեր չեն վճարվում, ապա կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը (այն է՝ կուտակային կենսաթոշակ (կամ հիմնական կենսաթոշակ, կամ ամսական կենսաթոշակային եկամուտ/տնօրինվող աշխատավարձ հարաբերակցություն) ճիշտ կլինի հաշվել ոչ թե համախառն, այլ տնօրինվող աշխատավարձի նկատմամբ։

    Փոխհատուցման գործակիցը ցույց է տալիս, թե կենսաթոշակային եկամուտը նախքան կենսաթոշակի անցնելը տնօրինած աշխատավարձի որ մասն է կազմում։

    Կուտակային կենսաթոշակային 2-րդ բաղադրիչի մասնակիցները կենսաթոշակի անցնելիս 2-րդ բաղադրիչից ստանալու են իրենց կուտակային կենսաթոշակը, իսկ բաշխողական կամ պետական 1-ին բաղադրիչից հիմնական կենսաթոշակ և մինչև 2014թ. հունվարի 1-ը կուտակած աշխատանքային ստաժի տարիների համար փոխհատուցում՝ պետական կենսաթոշակի աշխատանքային մաս։

    Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է: Եթե աշխատանքային ստաժի տարիների դիմաց փոխհատուցումը տրվում է միայն մինչև 2014թ. հունվարի 1-ը կուտակած աշխատանքային ստաժի համար, ապա կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք, Հոդված 15, պարագրաֆ 3)։

    Կենսաթոշակի աշխատանքային մասի չափը հաշվարկվել է 2016թ․ հունվարի 1-ի դրությամբ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի (մինչև 10 տարի՝ 800 դրամ, 11 և ավելի տարի՝ 500 դրամ) և դրա փոփոխության վերաբերյալ կատարված որոշակի ենթադրությունների հիման վրա։ Իրականում հիմնական կենսաթոշակի չափը կարող է տարբերվել հաշվարկային այս ցուցանիշներից:

    Քանի որ կենսաթոշակը տնօրինվող եկամուտ է՝ նրանից հարկեր չեն վճարվում, ապա կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը (այն է՝ կուտակային կենսաթոշակ (կամ հիմնական կենսաթոշակ, կամ ամսական կենսաթոշակային եկամուտ/տնօրինվող աշխատավարձ հարաբերակցություն) ճիշտ կլինի հաշվել ոչ թե համախառն, այլ տնօրինվող աշխատավարձի նկատամաբ։ Փոխհատուցման գործակիցը ցույց է տալիս, թե կենսաթոշակային եկամուտը նախքան կենսաթոշակի անցնելը տնօրինած աշխատավարձի որ մասն է կազմում:
    Ակնկալվող ամսական կենսաթոշակը կենսաթոշակային 1-ին և 2-րդ բաղադրիչներից ստացվելիք կենսաթոշակների հանրագումարն է
    Քանի որ կենսաթոշակը տնօրինվող եկամուտ է՝ նրանից հարկեր չեն վճարվում, ապա կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը (այն է՝ կուտակային կենսաթոշակ (կամ հիմնական կենսաթոշակ, կամ ամսական կենսաթոշակին եկամուտ/տնօրինվող աշխատավարձ հարաբերակցություն) ճիշտ կլին հաշվել ոչ թե համախառն, այլ տնօրինվող աշխատավարձի նկատամաբ։ Փոխհատուցման գործակիցը ցույց է տալիս, թե կենսաթոշակային եկամուտը նախքան կենսաթոշակի անցնելը տնօրինած աշխատավարձի որ մասն է կազմում
    Ամսական անվանական աշխատավարձը տվյալ պահին, դրամ
    Տարեկան անվանական աշխատավարձը տվյալ պահին, դրամ