Եկամտային հարկի հաշվիչ

Եկամտային հարկի հաշվարկը կատարվում է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ դրույքաչափերով`


ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՄՍԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

Մինչև 150 000 դրամը ներառյալ

23 %

150 000 - 2 000 000 դրամը ներառյալ

34 500 դրամին գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28%-ը

2 000 000 դրամից ավելի

552 500 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%-ը


Սոցիալական վճարի հաշվարկը կատարվում է 2014 թվականի հունիսի 21-ին ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով սահմանված հետևյալ դրույքաչափերով`

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

 ՄԻՆՉԵՎ 2020 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ը*

Մինչև 500 000 դրամ

Աշխատավարձի 5%-ը

500 000 դրամից ավելի

25 000 դրամ


Զուտ եկամուտը հաշվարկվում է` անվանական աշխատավարձից հանելով եկամտային հարկի և սոցիալական վճարի գումարը:


* Սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է աշխատավարձի 2,5 %-ը: Սկսած 2020 թվականի հուլիսի 1-ից, եթե աշխատավարձի չափը գերազանցում է 500 000 դրամը, ապա սոցիալական վճարի չափը հաշվարկվում է աշխատավարձի 10 տոկոսի և 12,500 դրամի տարբերության չափով: 

Օրենքով սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ՝ մինչև 2020 թվականը՝ 500 000 դրամ, սկսած 2020 թվականից՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը (մինչև 2020 թվականը` սոցիալական վճարի ամսական գումարը չի կարող գերազանցել 12,500 դրամը): 

Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից, ապա սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը գերազանցող գումարներից գործատուի (հարկային գործակալի) կողմից հաշվարկված և փոխանցված (գանձված) գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են անձին: