Աշխատանքային տարիքային կենսաթոշակի հաշվիչ

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը 

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ + (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ` 

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը` 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար սահմանվում է 0,1 (Գ=0,1 X Ս բանաձևով), 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01 (Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով), 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02 (Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով): 

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:

Օրինակներ `
9 տարվա ստաժի դեպքում` Գ=0,1 X 9,
11 տարվա ստաժի դեպքում` Գ=1+0,01 X (11-10),
41 տարվա ստաժի դեպքում` Գ=1.3+0,02(41-40):

2015թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավել յուրաքանչյուր աշխատանքային ստաժի համար` 500 դրամ: