Հաշմանդամության կենսաթոշակի հաշվիչ

Հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը


Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.


Տարիքային խումբը
Աշխատանքայինստաժըօրացուցայինտարիներով
մինչև 23
տարի
23-իցմինչև 26
տարի
26-իցմինչև 29
տարի
29-իցմինչև 32
տարի
32-իցմինչև 35
տարի
35-իցմինչև 38
տարի
38-իցմինչև 41
տարի
41-իցմինչև 44
տարի
44-իցբարձր
10 տարի



Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից: Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Հաշմանդամության կենսաթոշակը հաշվարկվում է աշխատանքային կենսաթշակի հիման վրա` հաշմանդամության խմբին համապատասխան հավելումով: 

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը 

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ + (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1)X Գ բանաձևով,

որտեղ` 

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է, 
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը, 
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները, 
Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, 
Ա1-ը` 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, 
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը: 

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար սահմանվում է 0,1 (Գ=0,1 X Ս բանաձևով), 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01 (Գ=1+0,01 X (Ս-10)բանաձևով), 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02 (Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով): 

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը: 

Օրինակներ ` 
9 տարվա ստաժի դեպքում` Գ=0,1 X 9, 
11 տարվա ստաժի դեպքում` Գ=1+0,01 X (11-10), 
41 տարվա ստաժի դեպքում` Գ=1.3+0,02(41-40):

2014թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավել յուրաքանչյուր աշխատանքային ստաժի համար` 500 դրամ: 

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`

1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով: