Հաշվիչներ

Հարգելի այցելու,

Հաշվիչներ բաժինը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ տեղեկատվություն իրենց ապագա կենսաթոշակի կամ պետական նպաստի չափի մասին: Ընտրելով համապատասխան հաշվիչը և ներմուծելով պահանջվող տվյալները` Դուք կստանաք հաշվարկ Ձեր կենսաթոշակի կամ նպաստի չափի վերաբերյալ: 

Պետք է նկատի ունենալ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի հաշվարկը կատարվում է մոտավոր, և կենսաթոշակի անցնելու պահին ամսական կենսաթոշակի չափը կարող է որոշակիորեն տարբերվել տարիներ առաջ կատարված հաշվարկից: Դա պայմանավորված է տարիների ընթացքում Ձեր աշխատավարձի փոփոխության տեմպերով, երկրում տարեկան գնաճի ցուցանիշով, կուտակային միջոցների կառավարման եկամտաբերությամբ և այլ հանգամանքներով: 

Պետական կենսաթոշակի չափը հաշվելիս Դուք կստանաք հստակ թիվը` եթե կենսաթոշակի անցնելու պահին եք կատարում հաշվարկը, հակառակ պարագայում դարձյալ թվերը կարող են տարբերվել` պայմանավորված, օրինակ, բազային կենսաթոշակի չափի և աշխատանքային ստաժի մեկ տարվա համար տրվող փոխհատուցման գումարի փոփոխությամբ: 

Պետական նպաստների հաշվիչները Ձեզ կօգնեն ընտրված նպաստի տեսակին համապատասխան` իմանալ դրա գումարային չափը: