Հոգաբարձուների խորհուրդ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ



10 Օգոստոս 2011, 757 - Ա

«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 1059-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի`
Ստեղծել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:





Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
օգոստոսի 10-ի N 757 – Ա
որոշման

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ


Ա. Ասատրյան -  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա-
խարարի տեղակալ, սոցիալական ապահովու-
թյան պետական ծառայության պետ (խորհրդի
նախագահ)

Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Է. Բաբայան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկա-
մուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալա-
կան վարչության պետ
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա-
խարարության աշխատակազմի կենսաթոշակա-
յին ապահովության վարչության պետ


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
 ՂԵԿԱՎԱՐ
 Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

14 նոյեմբերի 2013 թվականի N 1054-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 757-ԱՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 10-ի «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը սահմանելու մասին» N 757-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
    1) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերով.
    2) «Վ. Արամյան- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Թամազյան- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով.
    3) «Է. Բաբայան» բառերը փոխարինել «Ա. Օրբելյան» բառերով.
    4) «Ա. Ալավերդյան» բառերը փոխարինել «Վ. Միրումյան» բառերով.
    5) «Ա. Անանյան- ՀՀ վարչապետի օգնական» բառերը փոխարինել «Վ. Արամյան- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
    6) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ» բառերով:

 Հայաստանի Հանրապետության
 վարչապետ
 Տ. Սարգսյան

2013 թ. նոյեմբերի 14
 Երևան
 
 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան