Տեղեկանք 3. Ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստի ուղղությամբ կատարված ծախսերի մասին

Ժամանակավոր անաշխատունակության նպաստներին ուղղվող գումարների ուղղությամբ կատարված ծախսերի դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ծախսերը ամբողջությամբ պայմանավորված չեն օբյեկտիվ իրողություններով (օրինակ՝ բնակչության աշխատանքային եկամուտների աճ, ծնելիության աճ և այլն): 

Ավելին, եթե իրականացնենք այս ուղղությամբ կատարված ծախսերի դինամիկայի խորքային վերլուծություններ, ապա ակնհայտ կդառնա, որ ծախսերի մակարդակի վրա մեծ է սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը: 

Մասնավորապես, 2010 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքով սահմանվեցին որոշակի սահմանափակումներ: 

1) Սահմանվեց, որ ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար նպաստ չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար նպաստը վճարվում է գործատուի միջոցների հաշվին,
 
2) սահմանվեց նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտի առավելագույն շեմ: 
Խնդիրը ստացավ հանրային հնչեղություն, բարձրաձայնվեցին ոլորտում առկա խնդիրները: 

2011 թվականի ապրիլին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանվեց վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտի առավելագույն շեմ: Զուգահեռաբար, վերանայվեց նաև միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը:
 
Սակայն 2011 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, նպաստի համար ծախսվող գոմարների աճը կազմեց շուրջ 40 % (համապատասխանաբար՝ 4647,2 մլն. և 6501,5 մլն. դրամ), այն դեպքում երբ միջին աշխատավարձի աճը կազմել էր շորջ 6 %: Ընդ որում, հիվանդության նպաստի ծախսի աճը կազմում էր շուրջ 25 % (համապատասխանաբար՝ շուրջ 2050,1 մլն. և 2549,3 մլն. դրամ), իսկ հղիության և ծննդաբերության նպաստի ծախսի աճը՝ շուրջ 52 % (համապատասխանաբար՝ շուրջ 2589,8 մլն. և 3927,9 մլն. դրամ): 

Վերը նշված թվերը կարծես ցույց են տալիս, որ նպաստների ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնումը նպաստեց այդ խնդիրների խորացմանը: 

Նպաստի ուղղությամբ ծախսված գումարների դինամիկան ստիպեց մեկ անգամ ևս անդրադառնալ խնդրին, այս անգամ արդեն վարչական մեթոդներով: 

Մասնավորապես, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հարկային մարմինը ուժեղացրեց վերահսկողությունը. հարուցվեցին քրեական գործեր, այդ թվում՝ հարկային մարմնի աշխատակիցների նկատմամբ:
 
Արդյունքում 2012 թվականին նպաստի ուղղությամբ կատարված ծախսը գրեթե չփոխվեց (6574,0 մլն. դրամ), այն դեպքում, երբ 2011 թվականին աշխատավարձի աճը կազմել էր շուրջ 5 %: Ընդ որում, 2012 թվականին հիվանդության նպաստի ուղղությամբ կատարված ծախսը աճել է շուրջ 14 %-ով (2913,1 մլն. դրամ), իսկ փոխարենը, շուրջ 7 %-ով նվազել է հղիության և ծննդաբերության նպաստի ծախսը: 

2013 թվականին նպաստի ուղղությամբ կատարված ծախսը աճել է շուրջ 29 %-ով, որը համահունչ է միջին ամսական (անվանական) աշխատավարձի աճի տեմպերին (սկսած 2013 թվականից՝ սահմանվեց, որ նպաստը հաշվարկելիս 2012 թվականի ամսական աշխատավարձը ավելացվում է գործատուի վճարած սոցիալական վճարի չափով): Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ ավելի առաջանցիկ տեմպերով աճել է հղիության և ծննդաբերությանն նպաստի ուղղությամբ կատարվող ծախսը: 

Վերը նշվածը մեր կարծիքով ցույց է տալիս, որ ծախսերի մակարդակի վրա մեծ է սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը: 
Հարկ է նկատի ունենալ, որ առաջիկայում անաշխատունակության նպաստի ուղղությամբ կատարվող ծախսը աճելու է՝ պայմանավորված օբյեկտիվ գործոններով: Մասնավորապես, պետական հատվածում աշխատավարձերի աճի արդյունքում 2015 թվականին կանխատեսվում է նպաստի ուղղությամբ կատարվող ծախսի ավելացում շուրջ 1000.0 մլն. դրամով: Այնինչ, ակնհայտ է, որ պետական հատվածում աշխատավարձերի աճին հետևելու է նաև մասնավոր հատվածի աշխատավարձերի աճ: 


Տարեթիվը

Ծախսը, մլն.դրամ

Հիվանդություն

Աճ (%)

Հղիություն

Աճ (%)

Ընդամենը

Աճ (%)

2008 թ.

2357,9

2303,7

4661,6

2009 թ.

1910,6

-19,0

2564,5

11,3

4456,1

-4,4

2010 թ.

2050,1

7,3

2589,8

1,0

4647,2

4,3

2011 թ.

2549,3

24,4

3927,9

51,7

6501,5

39,9

2012 թ.

2913,1

14,3

3646,7

-7,2

6574,0

1,1

2013 թ.

3423,7

17,5

5041,2

38,2

8482,4

29,0

2014 թ.

5400,1

57,7

6600,0

30,9

12000,0

41,5