Տեղեկանք 2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգի միջազգային փորձի վերաբերյալ

Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, աշխարհում գրեթե չկան երկրներ, որտեղ Ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը փոխհատուցվում է ամբողջությամբ (100 տոկոսով): Մասնավորապես. 

1) Ավստրիայում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի 50%-ի չափով, իսկ սկսած հիվանդության 43-րդ օրվանից՝ միջին աշխատավարձի 60%-ի չափով: 

2) Բելգիայում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի 60%-ի չափով: Մայրության նպաստը հաշվարկվում է առաջին 30 օրվա համար՝ աշխատավարձի 82 %-ի չափով, իսկ 31-րդ օրվանից սկսած՝ 75 %-ի չափով: 

3) Բուլղարիայում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին օրական աշխատավարձի 80%-ի չափով, իսկ մայրության նպաստը՝ միջին օրական աշխատավարձի 90%-ի չափով (մայրության նպաստի համար գործում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձի նվազագույն և առավելագույն շեմ): 

4) Խորվաթիայում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի 70%-ի չափով, իսկ եթե անաշխատունակությունը կապված է Հայրենիքի պաշտպանության, Կարանտինի, Մինչև 3 տարեկան հիվանդ երեխայի խնամքի հետ՝ ապա նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի 100 %-ի չափով: Մայրության նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի 100 %-ի չափով, սակայն սահմանված է Մայրության նպաստի իրավունք տվող նվազագույն ստաժ՝ անընդմեջ 12 ամիս կամ վերջին 2 տարվա ընթացքում՝ 18 ամիս:
 
5) Կիպրոսում Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի 60%-ի չափով, իսկ մայրության նպաստը՝ միջին աշխատավարձի՝ 72 %-ի (կարող է հաշվարկվել մինչև 100 %-ի չափով, կախված խնամարկյալների քանակից): Գործում է Մայրության նպաստի իրավունք տվող նվազագույն ստաժ՝ 26 շաբաթ:
 
6) Չեխիայում Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է սկսած 15-րդ օրացուցային օրվանից և հաշվարկվում է միջին օրական աշխատավարձի 60%-ի չափով, իսկ մայրության նպաստը՝ 70 %-ի չափով: Ընդ որում, երկու դեպքում էլ միջին օրական աշխատավարձը հաշվարկելից օրական աշխատավարձի մինչև 31 եվրո գումարը հիմք է ընդունվում 90 %-ով, 31-47 եվրո գումարը՝ 60 %-ով, 47-94 եվրո գումարը՝ 30 %-ով, իսկ 94 եվրոն գերազանցող գումարը հաշվի չի առնվում: 

7) Էստոնիայում նպաստը տրվում է անաշխատունակության 9-րդ օրվանից սկսած (1-3 օրերը չի վճարվում, 4-8-րդ օրերը վճարում է գործատուն)՝ միջին աշխատավարձի 70 %-ի չափով:
 
8) Ֆրանսիայում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին միջին աշխատավարձի 50 %-ի չափով, բայց ոչ ավելի քան նվազագույն աշխատավարձի 1.8-ապատիկը կամ օրական շուրջ 43 եվրո 3 երեխա ունեցողներին՝ սկսած 31-րդ օրվանից աշխատավարձի 66.6 %-ի չափով կամ առավելագույնը օրական շուրջ 57 եվրո): 

9) Հունգարիայում մինչև 2 տարվա ստաժի դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի 50 %-ի չափով, իսկ 2 տարուց ավելի ստաժի դեպքում՝ միջին աշխատավարձի 60 %-ի չափով: Նպաստի օրական չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի կրկնակի 1/30-երորդը: Մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսկան աշխատավարձի 70 %-ի չափով, սակայն գործում է Մայրության նպաստի իրավունք տվող նվազագույն ստաժ՝ անընդմեջ 365 օր վերջին 2 տարվա ընթացքում: 

10) Լիտվայում ժամանակավոր անաշխատունակության 1-3 օրերի համար նպաստ չի վճարվում, անաշխատունակության 4-7-րդ օրերի համար նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 40 %-ի չափով, իսկ սկսած 8-րդ օրվանից՝ միջին ամսական աշխատավարձի 80 %-ի չափով: Նպաստի չափը չի կարող պակաս լինել սահմանված մեծության 25 %-ից և գերազանցել այդ մեծության 3.2-ապատիկը: Գործում է Մայրության նպաստի իրավունք տվող նվազագույն ստաժ՝ անընդմեջ 12 ամիս վերջին 24 ամսվա ընթացքում: Միաժամանակ, սահմանված է Մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ միջին աշխատավարձի 3.2-ապատիկի չափով: 

11) Ռումինիայում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 75 %-ի չափով: 

12) Ալբանիայում մինչև 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 70 %-ի չափով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում՝ միջին ամսական աշխատավարձի 80 %-ի չափով: Մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80 %-ի չափով: 

13) Ադրբեջանում նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի՝ 100 %-ի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 8 տարուց ավելի է, 80 %-ի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 5-8 տարի է և 60 %-ի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը մինչև 5 տարի է: Սահմանված է առավելագույն շեմ՝ բազային կենսաթոշակի 25-ապատիկի չափով: 

14) Չեռնոգորիայում նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի՝ 70 %-ի չափով (100 %-ի չափով, եթե անաշխատունակությունը աշխատանքային խեղման հետևանք է): 

15) Մոլդովայում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի՝ 90 %-ի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 8 տարուց ավելի է, 70 %-ի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 5-8 տարի է և 60 %-ի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը մինչև 5 տարի է: 

16) Ռուսատանի Դաշնությունում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի՝ 100 %-ի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 8 տարուց ավելի է, 80 %-ի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 5-8 տարի է և 60 %-ի չափով, եթե աշխատանքային ստաժի տևողությունը մինչև 5 տարի է: Եթե ստաժի տևողությունը մինչև 6 ամիս է, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձից: Մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 100 տոկոսի չափով, սակայն սահմանված է Մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ: