Մրցույթ տվյալների շտեմարանի (Database) ծրագրավորողի թափուր աշխատատեղի համար

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ տվյալների շտեմարանի (Database) ծրագրավորողի թափուր աշխատատեղի համար:

Հիմնական գործառույթները

• Տվյալների շտեմարանների նախագծման, ստեղծման, սպասարկման, շահագործման, անխափան աշխատանքի ապահովման և արդիականացման աշխատանքների իրականացում։

Պահանջվող որակավորումը և հմտությունները 

• Բարձրագույն կրթություն՝ համակարգչային, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից այլ բնագավառում: 
• Մասնագիտական աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, 
• Համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, մասնավորապես.
  1. Տվյալների շտեմարանների (PostgreSQL, MySQL, Oracle, MSSQL) գերազանց իմացություն,
  2. Ցանցերի և ցանցային տոպոլոգիայի իմացություն,
  3. TCP/IP պրոտոկոլների իմացություն,
  4. Linux/Unix (FreeBSD, SUSE Linux, Red Hat, etc.) սերվերների իմացություն,
  5. Microsoft Windows Server 2003/2008/2012:
  6. Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել anna.serobyan@norq.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: Հայտերն ընդունվում են 13.04.2018-13.05.2018: 




Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան