Մրցույթ՝ թեժ գծի օպերատորի թափուր աշխատատեղի համար

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը («Նորք» կենտրոն) հայտարարում է մրցույթ՝ թեժ գծի օպերատորի թափուր աշխատատեղի համար: 

Թափուր հաստիքների քանակը` 2:

Հիմնական պարտականություններ 
  • Սոցիալական ոլորտի թեժ գծի ամենօրյա վարում և քաղաքացիներից ստացված հարցերի ու հաղորդագրություների պատասխանում, 
  • Թեժ գիծ զանգահարած քաղաքացիներին հնարավորինս պարզ և լիարժեք պատասխանների տրամադրում Հայաստանի սոցիալապան պաշտպանության համակարգի բոլոր ուղղությունների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ,
  • Զանգերի և հաղորդագրությունների գրանցում զանգերի գրանցման համակարգում` խմբավորելով դրանք ըստ թեմաների,
  • Ըստ անհրաժեշտության` հետադարձ կապի ապահովում քաղաքացիների հետ,
  • Ղեկավարության այլ առաջադրանքների իրականացում: 
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (օրինակ` հոգեբանություն, բանասիրություն, սոցիալական աշխատանք, տնտեսագիտություն և այլն), 
  • Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի և մատուցվող ծառայությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքները ցանկալի են, 
  • Համակարգչային լավ գիտելիքներ, տեղեկատվություն ստանալու համար տեղեկատվական աղբյուրներն արագ օգտագործելու ունակություն, 
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ, 
  • Արագ կողմնորոշվելու ունակություն, 
  • Օտար լեզուներով բանավոր հաղորդակցվելու կարողությունը կդիտվի որպես առավելություն
Ինչպես դիմել 

Բոլոր հետաքրքրված և նշված պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրական` CV, norq@norq.am էլ. հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) դաշտում նշելով «Թեժ գծի օպերատոր»: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 20.04.2018թ.: 





 

Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան