Մրցույթ հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 

Հիմնական գործառույթները 

• Ծառայությունների, ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ, 
• Իրականացնել ընթացիկ փաստաթղթերի հաշվապահական ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում 
• Պահեստի մուտքի և ելքի փաստաթղթերի ձևակերպում, ստուգում, ապրանքային մնացորդի հաշվառում, 
• Հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում՝ համապատասխան ծրագրերում, 
• Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում, համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում, 
• սահմանված կարգով կազմել ամսական և եռամսյակային հաշվետվություններ 
• կատարել գլխավոր հաշվապահի և փոխտնօրենի այլ հանձնարարություններ, 
• գործունեության ոլորտին համապատասխան հաշվապահի այլ պարտականությունների կատարում, 

Պահանջվող որակավորումը և հմտությունները 

• Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի, ֆինանսիստի, տնտեսագետի մասնագիտությամբ, 
• Հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն, 
• 1-C հաշվապահական ծրագրի գերազանց իմացություն, 
• MS Office գերազանց իմացություն, Excel, e-invoicing իմացություն, 
• առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ԱԱՀ վճարող կազմակերպությունում, 
• պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում: 
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել anna.serobyan@norq.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: 

Հայտերն ընդունվում են 06.04.2018-06.05.2018: 





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան