Մրցույթ գնումների համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ գնումների համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հիմնական գործառույթները

• Կենտրոնի գնումների պլանի մշակում, գնումների գործընթացի կազմակերպում,
• գնման առարկաների շուկաների ուսումնասիրություն և վերլուծություն,
• հրավերների համար հայտերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
• մասնակցություն գնումների մրցույթների կազմակերպմանը,
• մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների վարում,
• պայմանագրերի պատրաստում, պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,
• ARMEPS և PPCM համակարգերի գերազանց իմացություն
• անհրաժեշտ հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորումը և հմտությունները
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտում,
• մասնագիտական աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
• ՀՀ-ում գործող Գնումների օրենսդրության իմացություն, Գնումների համակարգողի որակավորումը պարտադիր է:
• համակարգչային գիտելիքներ՝ MS Ofiice փաթեթի Word, Excel, Power Point ծրագրերի գերազանց իմացություն, այլ ծրագրերի իմացությունը առավելություն է,
• ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել  anna.serobyan@norq.am  էլեկտրոնային հասցեին՝ թեմա(Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 Հայտերն ընդունվում են 15.02.2018-15.03.2018:
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան