Մրցույթ մամլո քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ մամլո քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 

Հիմնական գործառույթները 

• Մամլո ասուլիսների կազմակերպում և անցկացում, 
• կազմակերպչական օգնության տրամադրում լրատվամիջոցներին՝ ընկերության գործունեությունը լուսաբանող նյութերի պատրաստման հարցում, 
• տեղեկատվական նյութերի պատրաստում, 
• լրատվամիջոցների կողմից թողարկված Ընկերությանը և ոլորտին առնչվող նյութերի և տեղեկատվության հավաքագրում, վերլուծությունների իրականացում, 
• մասնակցություն Ընկերության կայքի բովանդակային վարման աշխատանքներին: 

Պահանջվող որակավորումը և հմտությունները
 
• բարձրագույն մասնագիտական կրթություն, 
• մասնագիտական աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, 
• համակարգչային գիտելիքներ(MS Office փաթեթի Word, Excel, Power Point ծրագրերի գերազանց իմացություն, այլ ծրագրերի իմացությունը առավելություն է, 
• թիմային աշխատանքի, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
• բացի հայերենից՝ տիրապետում է ռուսերեն և/կամ անգլերեն լեզուներին: 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել anna.serobyan@norq.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա(Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: 

Հայտերն ընդունվում են 01.11.2017-01.12.2017: 



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան