Մրցույթ իրավախորհրդատուի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ իրավախորհրդատուի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 

Հիմնական գործառույթները 

• Համակարգում է իրավական ապահովման հետ կապված աշխատանքները: 
• Համակարգում է Ընկերության գործունեությունը կանոնակարգող և այլ կարգերի, ընթացակարգերի, հրամանների, պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքները, 
• Առաջարկություններ է ներկայացնում ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների, Նախարարի և Նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանների և նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ: 
• Որպես Ընկերության ներկայացուցիչ հանդես է գալիս դատական և պետական այլ մարմիններում: 

Պահանջվող որակավորումը և հմտությունները 

• Բարձրագույն իրավագիտական կրթություն, 
• Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: 
• ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական, ՀՀ աշխատանքային, ՀՀ գնումների մասին օրենքների և այլ իրավական ակտերի՝ իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իմացություն: 
• համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel) գերազանց իմացություն: 
• լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, որևէ օտար լեզվի իմացությունը ցանկալի է: 
• տրամաբանելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: 
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել anna.serobyan@norq.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: 

Հայտերն ընդունվում են 01.11.2017-01.12.2017: 


Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան