Մրցույթ գնումների համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ գնումների համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
 
Հիմնական գործառույթները 

• Կենտրոնի գնումների պլանի մշակում, գնումների գործընթացի կազմակերպում, 
• գնման առարկաների շուկաների ուսումնասիրություն և վերլուծություն, 
• հրավերների համար հայտերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, 
• մասնակցություն գնումների մրցույթների կազմակերպմանը, 
• մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների վարում, 
• պայմանագրերի պատրաստում, պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, 
• անհրաժեշտ հաշվետվությունների կազմում: 

Պահանջվող որակավորումը և հմտությունները
 
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտում, 
• մասնագիտական աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, 
• ՀՀ-ում գործող Գնումների օրենսդրության իմացություն, Գնումների համակարգողի որակավորումը պարտադիր է: 
• համակարգչային գիտելիքներ՝ MS Ofiice փաթեթի Word, Excel, Power Point ծրագրերի գերազանց իմացություն, այլ ծրագրերի իմացությունը առավելություն է, 
• ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն: 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել anna.serobyan@norq.am   էլեկտրոնային հասցեին՝ թեմա(Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: 

Հայտերն ընդունվում են 01.11.2017-01.12.2017: 
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան