Հարց 65. Ի՞նչպես կպաշտպանվեն մասնակցի կուտակային միջոցները, եթե ֆոնդի կառավարիչը լուծարվի կամ որոշի չզբաղվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեությամբ:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կարող է լուծարվել ՀՀ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու դեպքում: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լուծարման կամ այլ հիմքերով գործունեության դադարեցման դեպքում ֆոնդի կառավարումը փոխանցվում է այլ կառավարչի: Կառավարչի լուծարման դեպքում մասնակիցների կու­տա­կային միջոցները չեն վտանգվում, քանի որ դրանք հանդիսանում են մաս­նակիցների  սեփականությունը, ոչ թե` կառավարչի : Ֆոնդի կառա­վա­րումը փոխանցելու գործընթացը կարգա­վորվում է «Կուտակային կենսա­թո­շակների մասին» ՀՀ օրենքով և վերա­հսկվում է ՀՀԿենտրոնականբանկիկողմից

Հարց 66. Ինչպե՞ս կարելի է հետևել ֆոնդերի եկամտաբերությանը:

Կառավարիչը իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի հա­մար, յուրաքանչյուր աշխատանքային օր հրապարակում է ֆոնդի եկամտա­բերության վերաբերյալ ցուցանիշներն` իր ինտերնետային կայքում: 

Հարց 67. Որտե՞ղ կարող են ներդրվել կուտակային կենսաթոշակային ակտիվները։

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրման սկզբունք­ներն են`

·         Կենսաթոշակային ակտիվների ապահովություն և եկամտաբերություն,

·         Ռիսկերի դիվերսիֆիկացիա,

·         Համարժեք իրացվելիության ապահովում։

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, թե պարտադիր կենսաթոշակային ֆոնդերն ինչպիսի՞ ֆի­նան­սական գոր­ծիք­նե­րում և ո՞ր երկրներում կարող են ներդրվել («Կու­տակային կենսա­թո­շակ­ների մասին» ՀՀ օրենք, Գլուխ 8):

Բացի դրանից, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1685-Ն որոշումը սահմանում է, թե ի՞նչ քանակային և արժութային սահմանափակումներով կարող են ներդրվել, ի՞նչ վարկանիշ ունեցող գործիքներում և այլն։

Հարց 68. Կա՞ն արդյոք պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի միջոցների ներդրման սահմանափակումներ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հոդված 43-ով և հոդված 44-ով սահմանված են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների թույլատրելի ներդրումները և սահմանափակումները:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`

·         Տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժե­թղթերում,

·         տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտն իրականացնող անձի թողարկած արժեթղթերում,

·         տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց թողարկած արժեթղթերում,

·         ածանցյալ գործիքներում, բացառությամբ`հեջավորման նպատա­կով ներդրումների,

·         այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանա­փակված է,

·         անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնաոճապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն):

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերը չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ ցանկացած այլ ձևով օտարվել`

·         տվյալ պարտադիր  կենսաթոշակային ֆոնդի պահառուին,

·         տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին,

·         տվյալ կենսաթոշակային  ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման մարմնի անդամներին,

·         և այլ փոխկապակցված անձանց:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն չեն կարող մեկը մյուսին տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավո­րությունների կատարումը:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է համապատասխանեցնել պարտադիր  կենսաթոշա­կա­յին  ֆոնդի ներդրում­նե­րը օրենքի պահանջներին,  և ապահովել հնարավոր առա­վե­լագույն շահու­թա­բերություն, պահել ու խնայել պարտադիր  կեն­սա­թոշակային  ֆոնդերի ակտիվ­ները: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պար­տավոր է նաև իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված իրավունքները,ելնելով`բացառապես մաս­նա­կիցների շահերից:

Հարց 69. Ինչո՞ւ այդ գումարների տնօրինումը պետությունը չի վերցնում իր վրա` ՀՀ-ում ներդնելու, տնտեսությունը զարգացնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակների համար:

Ֆոնդերի կառավարումը լիցենզավորվող պրոֆեսիոնալ գործու­նեություն է, որն իրականացվում է ֆոնդերի կառավարման անհրաժեշտ կարողություններ ունեցող կազմակերպությունների կողմից: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի միջոց­ների տնօրինումը պետության կողմից արդյունավետ չէ մի շարք պատճառ­ներով.

·         Պետության մասնակցությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոն­դերը համարվում են ամենաբարձր ադմինիստրատիվ ծախսեր ունեցող ֆոնդեր: Իսկ բարձր ադմինիստրատիվ ծախսերը հանգեց­նում են բարձր կառավարման վճարների, որոնք երկար ժամկետում էապես նվազեցնում են մասնակցի կուտակումները:

·         Պետության մասնակցությամբ պարտադիր  կենսաթոշակային ֆոն­դերի դեպքում առկա է այն ռիսկը, որ ֆոնդերի ներդրումները  ծա­ռայեցվում են կառավարության սոցիալական և քաղաքական նպա­տակներին, երկրորդային պլան մղելով եկամտաբեր շուկայական նա­խագծերում ներդրումների միջոցով մասնակիցների կենսաթո­շա­կային խնայողությունների աճի նպատակը:

·         Այն երկրներում, որտեղ պետությունը մրցել է մասնավորի հետ, պե­տական ֆոնդերը մասնավորին զիջել են իրենց արդյունավե­տու­թյամբ: Ավելին, դրանք հիմնականում չեն ապահովել նույնիսկ գնաճը գերազանցող եկամտաբերություն:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետությունը, որպես կա­նոն, չի մասնակցում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավար­մանը: Նույնիսկ այն երկրներում, որտեղպետությունըմասնակցումէայդգործընթացին, դրանում ներգրավված են նաև մասնավոր կառավարիչներ:

Պետք է հաշվի առնել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների գերակշիռ մասը ներդրվելու է Հայաստանի տնտեսությունում, որը խթանելու է երկարաժամկետ և խոշորամասշտաբ ներդրումային նա­խա­գծերի իրականացումը և աշխատատեղերի ստեղծումը: Ընդ որում, պետու­թյունը նույնպես կարող է ներգրավել կենսաթոշակային խնայողու­թյունների մի մասը` պետական արժեթղթերի թողարկման միջոցով:

 

< 1 2